Ցուցարար ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի դահլիճ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ընդդիմադիր ցուցարարներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ շարունակվում է «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողովը։ Ցույցի մասնակիցներից ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ «իրենք ցանկանում են ներսում գտնվողներին ցույց տալ Հայաստանում տիրող իրական ժողովրդավարությունը», որից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի քանի պատգամավորներ մտան հյուրանոց։

Լրատվամիջոցներին չթույլատրեցին ընդդիմադիր պատգամավորների հետ շենք մտնել, իսկ Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքայն ուղիղ եթերով հայտարարեց, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել այն սրահ, որտեղ ընթանում է համաժողովը։

Քիչ անց պատգամավորները դուրս եկան հյուրանոցից և հայտարարեցին, որ դադարեցնում են բողոքի ակցիան հյուրանոցի դիմաց և քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16․30-ին հանրահավաք է նախատեսված։

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են, որ համաժողովին մասնակցում են միայն իշխանական պատգամավորներ։

Հիշեցնենք՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումը» կազմակերպել են «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Freedom House-ը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ֆորումին հրավիրված են եղել իշխանության ու ընդդիմության ոչ բոլոր պատգամավորները, իսկ հրավեր ստացած բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ։

Արփի Հակոբյան