Ով է լինելու Գագիկ Խաչատրյանից հետո. ընդլայնվում է ապօրինի ծագման գույքի ուսումնասիրության շրջանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
Բոլորը

Հայ իրավապահներն ԱՄՆ գործընկերների հետ քննարկում են Լոս Անջելեսում ֆինանսների սուրպերնախարար, խոշորագույն կոռուպցիոն՝ 9 տարբեր դրվագներ պարունակող քրեական գործով անցնող Գագիկ Խաչատրյանին պատկանող 63 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան միջոցները բռնագանձումից հետո Հայաստանի պետական բյուջե վերադարձնելու հավանականությունը: Այսօր այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ իրավապահներն այս ամսվա սկզբին էին հայտարարել, որ Խաչատրյանին և նրա երկու որդիներին պատկանող առանձնատան բռնագանձման գործընթաց է սկսել: ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գծով տեղակալ​ Սրբուհի Գալյանն այսօր տեղեկացրեց, որ ԱՄՆ իրավապահների հետ Գագիկ Խաչատրյանի առանձնատան ծագումնաբանությունը սկսել են ստուգել դեռևս 2019 թվականից:

Գլխավոր դատախազի տեղակալն այսօր խորհրդարան էր եկել պատգամավորներին առաջարկելու՝ ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, որոնց առանձնատների և ֆինանսական միջոցների օրինականությունը կկարողանան ստուգել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում:

Մեկ այլ փոփոխությամբ Դատախազությունն առաջարկում է բյուջե փոխանցել ապօրինի ճանաչված գույքի ոչ թե ներկա շուկայական, այլ ձեռքբերման պահի արժեքի չափով գումար: Սրբուհի Գալյանի խոսքով՝ այս դրույքը կկիրառվի այն դեպքում, երբ անհնար լինի պարզել գույքի այդ պահի շուկայական արժեքը:

Գլխավոր դատախազությունն այս պահին 300 ուսումնասիրություն է կատարում, 20 անձի գույքի վրա կալանք է դրված․ «Ունենք ութ գործ՝ դատարանն ընդունել է վարույթ, այս հարցերով ՀՀ-ին է փոխանցվելու շուրջ 43 մլրդ դրամ»։

Թե ում մասին է խոսքը, Արթուր Դավթյանի տեղակալը անուններ չնշեց: Ավելի վաղ, սակայն, Factor TV-ն պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակից տեղեկացել էր, որ ուսումնասիրվում են Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքի, նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, Վլադիմիր Գասպարյանի, ՀՀԿ-ական նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանի, Գագիկ Խաչատրյանի շրջապատից Գուրգեն Գրիգորյանի, Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի», ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանի և այլ անձանց գույքերի ու միլիոնների օրինականությունը:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ներկայացված թվային տվյալների ֆոնին Արթուր Դավթյանի տեղակալին փոխանցեցին՝ աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ այս օրերին փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները նաև այս օրենքի կիրառման դեմ են պայքարում:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, որոնց թիմակիցներին են պատկանում Մոնումենտի բարձունքի և Երևանի այլ թանկարժեք առանձնատների զգալի մասը, դեռ այս տարվա սկզբին դիմել էին ՍԴ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար: Հիշեցնենք՝ այս օրենքով անցնում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից վեց պատգանավոր, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշում է՝ իրենք օրենքին դեմ չեն, պարզապես հստակեցման կողմնակից են։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերից: Մինչ այս, դատարանի որոշմամբ, որևէ գույք կամ դրամական միջոց չի բռնագանձվել հօգուտ պետության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան