Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարներին
Քաղաքականություն
19.05.2022 | 19:23ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիիստոյին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին, այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ներկայացրել են ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը, գրում է CNN-ը։
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերը պատասխանն են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, որը տարածաշրջանում անվտանգության մտահոգություններ է առաջացրել: Դաշինքին միանալու նրանց քայլերը դրամատիկ էվոլյուցիա են նշում եվրոպական անվտանգության և աշխարհաքաղաքականության մեջ:
Նախատեսվում է, որ սկանդինավյան երկրների առաջնորդները հանդիպում կունենան Սպիտակ տանը, իսկ ավելի ուշ հանդես կգան ելույթներով։
Էմմա Չոբանյան