Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը պատմել է, որ 2014թ․ Քարվաճառ դիվերսիայի է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը 2014-2020 թվականներին բանտարկված էր Արցախում, բավական ուշագրավ տեղեկություններ է հայտնել 2014 թվականին Քարվաճառում իրականացրած դիվերսիայի ու գործողությունների մասին։ Տեղական Xural TV-ի ուղիղ եթերում Գուլիևը պնդել է, որ իրեն և իր գործընկեր Դիլհամ Ասկերովին Քարվաճառ են ուղարկել այն ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրամանով։

«Մեզ Քարվաճառ ուղարկեցին հենց Ալի Հասանովի սենյակից։ Նրանք մեզ զենք, նռնակներ տվեցին ու ճանապարհեցին։ Նրանք կանչեցին ինձ ու ասացին՝ «Պետությունը քո կարիքն ունի»։ Սկզբում ցանկանում էին ինձ միայնակ ուղարկել։ Ես ասացի՝ «Դիլհամն այդ վայրերն ավելի լավ գիտի։ Այն ժամանակ Դիլհամը Շամքիրում ոստիկանների հետ խնդիրններ ուներ։ Նրան հանեցին բանտից ու ստիպեցին ուղեկցել ինձ»,- ասել է Գուլիևը։

Նա նաև հավելել է, որ ձայներիզը, որը նա մի անգամ ցույց է տվել Հասանովին, ավելի ուշ նրան հայերն են ցույց տվել, երբ արդեն ձերբակալվել էր Արցախում։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 29-ին զինված վիճակում ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապօրինաբար հատել էին Արցախի Հանրապետության պետական սահմանը, այնուհետև առևանգել և սպանել են 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին։ Ասկերովին ու Գուլիևին ուղեկցել է երրորդ անձ՝ Հասան Հասանովը, որը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էր ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել էնրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Ասկերովն ու Գուլիևը ձերբակալվել են Արցախի ոստիկանության և զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում, իսկ Հասանովը սպանվել է Պաշտպանության բանակի դիրքապահների հետ փոխհրաձգության հետևանքով։ Արցախի դատարանն Ասկերովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

Հավելենք, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ 2020-ի դեկտեմբերի 14-ին հայկական կողմն արտահանձնել է Ասկերովին և Գուլիևին գերիների փոխանակման շրջանակում։

Ի դեպ, Ադրբեջան վերադառնալուց հետո Գուլիևն ու Ասկերովը պարբերաբար բողոքում են իշխանությունների անտարբերությունից ու պահանջում լուծել իրենց սոցիալական խնդիրները։

Էմմա Չոբանյան