Գերմանիայի կանցլերը կոչ է արել թույլ չտալ ՌԴ-ին՝ հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում

Լուրեր

07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել ՌԴ ռազմական ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու օգտին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կոշտ հարձակման ենթարկված երկրին պաշտպանության հարցում օգնելը էսկալացիա չէ։ Դա հարձակումն անդրադարձնելու հարցում ներդրում է, դրանով իսկ բռնությանը շուտափույթ վերջ դնելուն»,- հայտարարել է նա Բունդեսթահում՝ ԵՄ առաջիկա արտահերթ գագաթնաժողովին նվիրված իր ելույթում։

Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը, ինչպես մնացածը, մտահոգված է Ուկրաինայում շարունակվող պատերազմով․ «Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր նպատակը՝ թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի այս պատերազմում: Ուկրաինան պետք է դիմակայի»։

Միևնույն ժամանակ, Շոլցը մերժել է Ուկրաինային սեփական պայմաններով խաղաղություն պարտադրելու՝ Ռուսաստանի փորձերը։

«Թելադրված խաղաղություն չի լինելու, քանի որ ուկրաինացիները չեն ընդունի դա, մենք նույնպես»,- ասել է նա։

Միայն այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա, որ չի կարող կոտրել Ուկրաինան, «կպատրաստվի լրջորեն բանակցել խաղաղության համար», իսկ դրա համար կարևոր է ուժեղացնել Կիևի պաշտպանունակությունը, հավելել է գերմանացի պաշտոնյան։

Շոլցը նաև նշել է, որ իր կառավարությունն աջակցում է Ուկրաինային, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ «մտածված, հավասարակշռված և միջազգային մակարդակով սերտ համակարգմամբ»։

Գերմանիան այս հարցում միայնակ չի գործի և չի անի որևէ բան, որը կհանգեցնի նրան, որ ՆԱՏՕ-ն դառնա այս հակամարտության կողմերից մեկը, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա նաև հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների, ուկրաինացի փախստականների ընդունման և տնտեսական օգնության տեսքով։

Տաթև Ֆռանգյան