ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ անհայտ թռչող օբյեկտի հետ հանդիպման տեսագրություն է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսում վերջին 50 տարում առաջին անգամ անցկացվել են անհայտ թռչող օբյեկտների վերաբերյալ առաջին լսումները։ Դրանց ժամանակ ծովային հետախուզության փոխտնօրեն Սքոթ Բրեյը ցուցադրել է ՉԹՕ-ի հետ հանդիպման տեսագրությունը:

«Այստեղ դուք տեսնում եք ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ, որը տարածքում գնդաձև առարկա է նկատել: Թռչելով նրա կողքով՝ նրանք տեսանկարահանում են իրականացնում։ Դրանում երևում է, որ օբյեկտն արտացոլող տեսք ունի՝ որոշ չափով արտացոլող: Եվ այն արագ թռչում է օդաչուների խցիկի կողքով»,- ներկայացրել է նա։

Բրեյը հայտաարել է, որ սա այն երևույթներից մեկն է, որը բացատրություն չունի։

«Ես բացատրություն չունեմ, թե դա կոնկրետ ինչ օբյեկտ է։ Բայց ես կզգուշացնեի, կասեի, որ մի շարք իրադարձություններ կան, որոնց բացատրությունը մենք չունենք, սակայն դրանց մի մասն ունեն թռիչքի բնութագիր կամ նկատելիության մակարդակի կառավարում, որոնք բացատրել առկա տեղեկություններով չենք կարող»,- ասել է նա։

Ըստ Սքոթ Բրեյի՝ 2000-ականների սկզբից ի վեր ռազմական վերահսկողության տակ գտնվող գոտիներում չարտոնված և չբացահայտված թռչող օբյեկտների թիվն աճել է: Պենտագոնը կարծում է, որ դա պայմանավորված է հսկողության համակարգերի կատարելագործմամբ և օդային տարածքում օբյեկտների հայտնաբերմամբ։

Տաթև Ֆռանգյան