Հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում. Արթուր Հովհաննիսյան

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Կարեւորում եմ հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Անդրադառնալով խորհրդարանների համագործակցությանը՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է փոխգործակցությունն առավել խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ Արթուր Հովհաննիսյանը Հայաստանի համար շրջադարձային է համարել մեկ տարի առաջ դրա ուժի մեջ մտնելը. «Այն նոր հեռանկարներ է բացում մեզ համար ոչ միայն Եվրամիության երկրների հետ համագործակցության, այլ նաեւ Չեխիայի հետ փոխգործակցության առումով»: Պատգամավորն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում՝ հաշվի առնելով, որ Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Պատգամավորը հիշեցրել է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում անցկացվում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը:

Հայ խորհրդարանականները խոսել են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում գերեվարված անձանց մասին: Նշվել է, որ ադրբեջանցիները հաճախ վտանգում եւ վերացնում եմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժեքները: Հայ խորհրդարանականներն այդ հարցերում կարեւորել են բարեկամ երկրի՝ Չեխիայի աջակցությունը:

Խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգին, շարունակում է քննարկումները Արցախի կարգավիճակի շուրջ եւ լուծումը պատկերացնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար:

Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահը նշել է, որ նման հանդիպումները նպաստում են երկկողմ կապերի խորացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: Յիրժի Ռուժիչկայի խոսքով՝ իրենք հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների շրջանակում:

Անդրադառնալով ԼՂ տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների պահպանության հարցին՝ չեխ խորհրդարանականը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը կկարողանա մուտք գործել այդ տարածքներ եւ օժանդակել դրանց պաշտպանությանը:

Կողմերը քննարկել են մեդիաոլորտում համագործակցության հնարավորությունները, կարեւորել փորձի փոխանակումը: Ժողովրդավարության զարգացման գործընթացում ընդգծվել է ազատ մեդիայի առկայությունը:

Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում մեդիաոլորտի գերակշիռ մասը պատկանում է ընդդիմությանը, եւ այժմ լրատվամիջոցներն ապաքաղաքականացնելու խնդիր կա:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը կարեւորել է մեդիաոլորտի ֆինանսավորման թափանցիկությունը, խոսել ոլորտը կարգավորելու նպատակով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Դավիդ Սմոլյակը ներկայացրել է ոլորտում չեխական փորձը, իրականացվող աշխատանքները:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Մերի Գալստյանը, Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։