Իշխանությունը դիմադրել է ՌԴ-ի՝ Միութենական պետության պարտադրանքին, ընդդիմության զորաշարժերով փորձում են ճնշել․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 11:27
Թմրանյութի հետ կապ չունեմ, եթե որոշեմ թեստ հանձնել, կանեմ առանց որևէ մեկի հրահանգի․ Կարեն Սարուխանյան
20.11.2024 | 11:15
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 44 ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին
20.11.2024 | 11:10
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.11.2024 | 10:59
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
20.11.2024 | 10:45
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում «արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը»
20.11.2024 | 10:38
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է
20.11.2024 | 10:25
Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
20.11.2024 | 10:02
WTI տեսակի նավթի գինն աճել է
20.11.2024 | 09:46
Փրկարարներն «UAZ»-ը դուրս են բերել գետից
20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Եկավ այդ օրը և, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը քննադատեց ՀԱՊԿ-ին՝ Վլադիմիր Պուտինի, Լուկաշենկոյի առաջ: Հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր կհետևեն սրան, թե՞ սա կարելի է մեկնաբանել որպես քաղաքական բողոքի ակցիա. նաև հայ ժողովրդի բարկությունն այնտեղ արտահայտեց ՀՀ ղեկավարը: Հիշեցնենք, որ Փաշինյանը բողոքեց, որ թե՛ ադրբեջանական ներխուժումների ժամանակ, թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ երկրները պատշաճ կերպով չաջակցեցին ՀՀ-ին, և որ այդ երկրները զենք են վաճառել Ադրբեջանին:

-Մի օր պետք էր դեմքներին շպրտելու այդ արարողակարգը կատարել, որովհետև այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք ոչ թե արևմտյան դիվանագիտական մտածողություն, քաղաքավարական մոտեցումներ են որդեգրել, այլ գործում են «по понятиям»՝ իրենց մոտ այդ հասկացությունը շատ տարածված է: Մենք հիշում ենք Պուտինի և Լուկաշենկոյի «բազարները», տեսնում ենք՝ ոնց են նրանք պարբերաբար «մուննաթ-զուննաթներով» հանդես գալիս, հատկապես՝ Լուկաշենկոն, և նա ամեն առիթով «պրետենզիաներ» ներկայացնելով՝ ինչ-որ բաներ է պոկում Պուտինից: Կոպիտ ասած՝ այդ խոսակցությունում ճիշտ դուրս գալու համար (քանի որ այնտեղ քրեական մտածողություն ունեցող մարդիկ են, ոչ թե ժողովրդավարական) «по понятиям» հասկացությունը կա, այսինքն՝ «բազար» պիտի անես:

-«Գողական» հասկացությունը նկատի ունեք:

-«Գողական» բառը չուզեցի օգտագործել, բայց այդ «բազարը» կա, և դրա ժամանակ դու դեմքներին նետում ես իրենց արածը, մանավանդ, որ հիմա ունես դրա հնարավորությունը։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը չուներ այդ հնարավորությունը, հիմա է, որ Ռուսաստանը թուլացած վիճակում է: Եվ դրանից բացի՝ կա խնդիր՝ ամեն դեպքում ճնշում են գործադրում, որ Հայաստանը պրոակտիվ լինի իրենց աջակցության հարցում և չքվեարկի այնպես, ինչպես քվեարկում է միջազգային կառույցներում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հարցերով:

-Լուկաշենկոն խոսում է ՆԱՏՕ-ի դեմ միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտության մասին:

-Այո, այսինքն՝ իրենք ինչ-որ երազանքներ ունեն, չնայած Պուտինը հասկանում է, որ այդպիսի բան հնարավոր չէ, ուղղակի փորձում են առավելագույնը դնել, որ ինչ-որ բան կարողանան ստանալ: Նույնը վերաբերում է հակադիր կողմին․ այնտեղ միայն Նիկոլ Փաշինյանը չի, նաև Տոկաևը կա, մյուսներն էլ առանձնապես երջանիկ չեն՝ միանալու հակաՆԱՏՕ-ական նախաձեռնություններին և, բնականաբար, ամեն մեկն իր «պրետենզիաներն» է դնում: Լուկաշենկոն քիչ էր մնում՝ ասեր՝ դուք դավաճանում եք ՀԱՊԿ-ին, Նիկոլ Փաշիյանն էլ ասաց՝ դուք վաղուց եք սկսել դավաճանական պրոցեսը. եթե բաց տեքստով խոսեին, այդպես կհնչեր: Այնպես որ՝ այդ առումով դրական էր Փաշինյանի այդ քայլը:

-Դիվիդենտներ շահե՞ց Հայաստանը, թե՞ ոչ:

-Միանշանակ՝ այո: Ամենակարևոր դիվիդենտը, որ շահեց Հայաստանը, դա այն է, որ չի տրվում ռուսական ճնշումներին՝ միանալու հակաՆԱՏՕ-ական և Արևմուտքի դեմ որևէ գործողության. դա շատ կարևոր է: Մյուս դիվիդենտն Արևմուտքի գնահատականն է, կարծում եմ՝ Արևմուտքը գնահատում է, հատկապես ուկրաինական լրատվամիջոցները դրական գնահատականեր են հնչեցնում Փաշինյանի հասցեին: Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնվում է Արևմուտքի աչքերում: Միշտ դիտարկվում էր, որ Հայաստանը Ռուսաստանի կցորդն է, հիմա ասում են՝ չէ՛, ոնց որ թե Հայաստանը դիմադրում է։

-Իսկ Հայաստանի համար ինչո՞վ էր կարևոր… Մենք ՀԱՊԿ-ից չենք ստանում անվտանգության երաշխիքներ, և այս պահի դրությամբ՝ Արևմուտքի կողմից տեսնում ենք որոշակի դիվանագիտական զսպիչ քայլեր Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: Ինչի՞ արդյունք է սա:

– Միանշանակ, դա արդյունք է նաև Հայաստանի բավականին ճկուն արտաքին քաղաքականության: Նիկոլ Փաշինյանի այս խոսակցությունները կարող են նաև զգուշացում լինել, որ Հայաստանը կարող է ավելի հեռուն գնալ ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունները սառեցնելու հարցում: Մարդը բառացի ասում է՝ դուք ինչների՞ս եք պետք, զենք եք վաճառում թշնամի երկրին, և երբ թշնամին օկուպացնում է մեր տարածքները, ոչնչով չեք աջակցում: Հաջորդ արտահայտությունը պետք է լիներ հետևյալը՝ էլ իմաստը ո՞րն է մեր մնալը ՀԱՊԿ-ում: Բայց դա դեռ չի ասվել: Ես միշտ ասում եմ, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, բայց ՆԱՏՕ-ից անվտանգային երաշխիքներ ունենալու դեպքում: Գոնե ներքին ուղիներով այդ երաշխիքների մասին պետք է ասվի մեր իշխանություններին: Կարծում եմ՝ մեր իշխանություններն Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու պոտենցիալ և անհրաժեշտություն են տեսնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան