Գյումրիում կկառուցվի արդյունաբերական պարկ․ էկոնոմիկայի նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել էր Շիրակի մարզ՝ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ ներդրումային ծրագրերը  քննարկելու ու Ազատան համայնքի ֆերմերների հետ հանդիպելու։

Նախարարը Գյումրիում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին խոսելիս առանձնացրեց   արդյունաբերական պարկ հիմնելու կառավարության  ծրագիրը։

«Հիմա կառավարությունը քննարկում է Գյումրիում արդյունաբերական պարկի ստեղծումը, իսկ դա օդանավակայանին մոտ ընկած հատվածում է․ օդանավակայանի և երկաթգծի արանքում գտնվող եռանկյունին է՝ այսպես ասած։  Այն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛  նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

Այնտեղ մոտ 400 հեկտար տարածքի վրա պլանավորում  ենք ստեղծել  արդյունաբերական պարկը։ Մեր մասնագետներն աշխատում են, դա պետք է լինի արդյունաբերական պարկ, այլ  անվանում ևս ունի՝ «չոր նավահանգիստ»։

Այդ ենթակառուցվածքում ներդրողները կարող են առանց շինարարության մեջ ներդրումներ անելու, գալ, պատրաստի տարածքներում սկսել իրենց արտադրական գործընթացները։ Կան նաև պահեստային տարածքներ, որոնք կօգնեն, որ կարողանանք օդանավակայանով, օդով  տեղափոխել  բեռները  մեր ուզած ուղղություններով»,-պարզաբանեց նախարարը։

Նա ասաց՝ իրենց նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը  հենց այդտեղ գոյանա։  Նախարարի խոսքով, լուրջ ակնկալիքներ ունեն, որ արդյունաբերական խոշոր ընկերությունները կգան Գյումրի ու, իհարկե, ներդրումներ կկատարեն։

Ըստ Վահան Քերոբյանի՝  ծրագրի վրա աշխատում է Անգլիայից վերջերս վերադարձած  իր խորհրականը, որն աշխարհում ոլորտի ամենահայտնի մասնագետներից է և բազմաթիվ արդյունաբերական պարկեր է ստեղծել։

Գյումրու քաղաքապետարանում  ծրագիրը ներկայացնելիս նախարարը հայտարարեց, որ մյուս տարի պարկն արդեն կսկսի աշխատել։

Արմիկ Մովսիսյան