Բլինքենի և Չավուշօղլուի հանդիպմանը կարող է քննարկվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Միգրացիայի վերանայման միջազգային ֆորումին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Չավուշօղլուն մասնակցելու է մայիսի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք Գլոբալ պարենային անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, որը հյուրընկալելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բացի այդ, Չավուշօղլուն առանձին հանդիպում կունենա Բլինքենի հետ․ տեղի կունենա Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին հանդիպումը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կարող է լինել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։

«ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ իրենք վճռականորեն աջակցում են Թուրքիայի և Հայաստանի միջև հատուկ ներկայացուցիչների փոխադարձ նշանակմանը։ Հայտնի է, որ ԱՄՆ-ը թուրքական կողմի հետ կիսվել է նրանով, որ ողջունում է Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման բանակցությունները»,- գրում են լրատվամիջոցները։

Հավելենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի էր ունեցել Վիեննայում մայիսի 3-ին։

Էմմա Չոբանյան