Թեհրանը պատրաստ է Թուրքմենստանից գազը սվոփով Հայաստան փոխադրել. Իրանի նավթի նախարար

Լուրեր

12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
Բոլորը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտնել է, որ իր երկիրը պատրաստակամ է Թուրքմենստանի բնական գազը սվոփ համակարգով Հայաստան փոխադրել: Tehran Times-ի հաղորդմամբ՝ Օջին այս մասին հայտարարել է Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ իրանցի նախարարը նաև հայտնել է Իրանի գազային ազգային ընկերության (NIGC) պատրաստակամությունը՝ ավելացնելու գազի արտահանումը հարևան Հայաստան։

«Թուրքմենստանից Հայաստան սվոփով գազի փոխանակման շուրջ բանակցությունները սկսվել են, և մենք շուտով լավ արդյունքների կհասնենք այդ առումով՝ մեր երկրի գազային ցանցի բարձր հզորության շնորհիվ։ Այսօր հանդիպումների ընթացքում լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի արտահանման, նավթաքիմիական արտադրանքի ավելացման, փոխադարձ կապերի համապարփակ զարգացման վերաբերյալ»,- ասել է Օջին։

Ըստ իրանական պարբերականի՝ Իրանը և Հայաստանը տարիներ շարունակ համագործակցում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում, և երկկողմանի տնտեսական ու քաղաքական կապերն աճել են առևտրի ծավալների ավելացմանը զուգահեռ:

Էմմա Չոբանյան