Պուտինն առաջիկայում կարող է այցելել Թուրքիա․ Պեսկովը հաստատել է, սակայն ժամկետ չի նշել

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատցամիջոցները՝ նշելով, որ վաղը Ռուսաստանից բարձրաստիճան պատվիրակություն է ժամանելու Անկարա՝ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու տնտեսության ոլորտը համակարգող գերատեսչություններում։

Նշվում է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով եվրոպական շատ ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Այս ամսից Ռուսաստանը չի կարող ԵՄ-ից և Աֆրիկայից որևէ ապրանք գնել։ Պատվիրակությունների միջև հանդիպումների ժամանակ օրակարգում կլինի նաև այս հարցը։ Քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի թուրքական ընկերությունները տեղ ունենան ռուսական շուկայում։

Հաղորդվում է, որ քննարկվելու են նաև Ռուսաստանի և Թուրքիայի Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել ու հրավիրել է Թուրքիա՝ բարձր մակարդակի գործարար հանդիպմանը։ Առաջիկայում սպասվում է Պուտինի այցը Թուրքիա»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելելու հրավեր է ստացել, սակայն այդ այցը ներառված չէ նրա մոտ ապագայի ծրագրերում։

«Վլադիմիր Պուտինն իսկապես Թուրքիա այցելելու հրավեր ունի, և նա ասել է, որ անպայման կօգտվի այդ հրավերից։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն, բայց մոտ ապագայի համար պայմանավորվածություններ չկան»,- ասել է Պեսկովը։

Էմմա Չոբանյան