Շվեդիան դիվանագետների խումբ կուղարկի Թուրքիա՝ փորձելու հաղթահարել ՆԱՏՕ-ին միանալու հետ կապված Անկարայի առարկությունները

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան դիվանագետների կուղարկի Թուրքիա՝ փորձելու հաղթահարել ՆԱՏՕ-ին միանալու երկրի ծրագրի հետ կապված Անկարայի առարկությունները։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտքվիստը, գրում է Reuters գործակալությունը։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախօրեին համաձայնություն է տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելուն, որը հետևում է  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։ Ֆինլանդիան ևս նախօրեին հաստատել է, որ դիմում է՝ միանալու դաշինքին։

Սակայն Թուրքիան անակնկալի է բերել ՆԱՏՕ-ին՝ ասելով, որ դրական չի դիտարկում այս երկրների դիմումները․ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Սկանդինավյան երկրներն ահաբեկչական կազմակերպությունների համար հյուրատներ են»։

«Մենք դիվանագետների խումբ կուղարկենք՝ քննարկումներ անցկացնելու և երկխոսելու Թուրքիայի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչպես կարող է դա լուծվել և իրականում ինչի մասին է խոսքը»,- ասել է Շվեդիայի պաշտպանության նախարարը SVT հանրային հեռարձակողին տված հարցազրույցում։

Շվեդիայի խորհրդարանն այսօր քննարկում է անցկացնելու երկրի անդամակցության հայտի վերաբերյալ, ինչը ձևական բնույթ է կրում, քանի որ արդեն կա մեծամասնություն հայտի համար: Կառավարությունն էլ պաշտոնապես դիմելու որոշումը կկայացնի ավելի ուշ։

Էմմա Չոբանյան