Բաքվին ուղղված 6 կետերի ինտրիգը. ինչպե՞ս է լուծվելու Արցախի կարգավիճակի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 16:09
Բայրամովը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանին
08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ-ն են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
Բոլորը

Պաշտոնական Երևանը նախորդ շաբաթվա ավարտին վերջապես գաղտնազերծեց խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու՝ Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին Հայաստանի վեց կետանոց արձագանքը: Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական փաստաթուղթը, որպես այդպիսին, չի հրապարակել, փոխարենը պետական հեռուստաալիքի եթերում ռուսալեզու փաստաթղթի հայերեն թարգմանությունը ընթերցեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Առաջին կետով Երևանը տեղեկացնում է, թե Բաքվից առաջարկները ստացել է մարտի 11-ին, իսկ երկրորդ կետով հայտնում է, որ չունի և չի ունեցել տարածքային պահանջներ Ադրբեջանից: Երրորդ կետում կարևորվել է արցախահայության անվտանգության երաշխավորումը:

«Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»,- նշեց Մարուքյանը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը, սակայն, որևէ կերպ չի մանրամասնում, թե Արցախի կարգավիճակի ինչպիսի՞ սցենարներ է պատկերացնում Հայաստանը: Հայկական կողմի վեց կետերը հրապարակման պահից սուր քննադատության են ենթարկվում ընդդիմադիրների և փորձագիտական շրջանակների կողմից՝ այն համատեքստում, որ հայկական կողմը չի հստակեցնում, թե ինչպես է պատկերացնում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ այս վեց կետերից ենթադրելի է, որ Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանը դուրս է թողնում Ադրբեջանի հետ ուղիղ քննարկումների ձևաչափից:

Հայաստանի վեց կետանոց առաջարկներում կարևորել են նաև գերիների վերադարձի, տրանսպորտային ուղիների բացման հարցերը, ինչպես նաև բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։ Վերջին՝ 6-րդ կետում էլ հայկական կողմը հայտնել է, որ բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է՝ 5+6 ձևաչափով հարաբերությունների կարգավորումը չի ստացվելու:

ՔՊ-ից հակադարձում են: Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ եթե այս վեց կետերը Հայաստանի և Արցախի շահերից չբխեին, ապա Ադրբեջանում կողմ կարտահայտվեին: Ավելին՝ պատգամավորը նշում է, որ հրապարակելով այս կետերը՝ բացահայտում են, թե ինչի շուրջ են բանակցելու Ադրբեջանի հետ:

Պաշտոնապես չի հստակեցվում, թե կոնկրետ ովքե՞ր են այս դրույթների հեղինակները: ՔՊ-ից հայտնում են՝ Մարուքյանի հրապարակած կետերը գրվել են մասնագետների հետ քննարկումների արդյունքում՝ առանց անուններ նշելու: Անդրադառնալով առաջարկներում Արցախի կարգավիճակի շուրջ անորոշությանը՝ իշխանական պատգամավորը նշեց՝ դրանք քննարկվելու են բանակցությունների ժամանակ:

Ապրիլին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե միջազգային հանրությունն առաջարկում է Երևանին Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնել: ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վեց կետանոց առաջարկները կազմելիս նաև սա են հաշվի առնել: Վիգեն Խաչատրյանը հայտարարում է՝ Երևանը մերժել է միջազգային այդ առաջարկը:

Մինչդեռ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշաձողի իջեցման մասին առաջարկը Փաշինյանի կողմից հորինված է համարում: Ըստ նրա՝ միջազգային հանրության կողմից նման առաջարկ չի եղել, չնայած Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «կարևոր և հեռատես» է որակել Նիկոլ Փաշինյանը ելույթը:

Ուրբաթ օրվանից՝ վեց կետերը հրապարակելուց առ այսօր ո՛չ Փաշինյանի գրասենյակը, ո՛չ էլ Արտաքին գործերի նախարարությունը որևէ կերպ չեն անդրադարձել առաջարկների շուրջ քննադատություններին: Հստակ չէ նաև՝ արդյո՞ք այդ կետերը բանակցությունների օրակարգ բերվելու են, թե՝ ոչ: Ի դեպ, ուշագրավ է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Փաշինյանն այս հարցերի շուրջ քննարկում չի ունեցել Պուտինի հետ: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առանձնազրույց այսօր չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան