«Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրութուն

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրութունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

«Ցուցադրության ընթացքում կներկայացվեն պատառիկներ Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին․ Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։ Ձեռագրերի մասին տեղեկություններ կհաղորդի բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։ Կցուցադրվի նաև Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Չարենցը և Կոմիտասը» կտավը։

Նույն օրը՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա համերգ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատարների մասնակցությամբ։ Կհնչեն Կոմիտասի, Վլադիլեն Բալյանի, Ավետ Տերտերյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործություններից։

Մեներգիչներ՝ Իրինա Զաքյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Նավասարդ Հակոբյան, Սիլվա Պետրոսյան, Ֆերդինանդ Մուրադյան, Լուսինե Ստեփանյան, Անի Ղուշչյան։
Նվագակցելու են Հասմիկ Անտոնյանը, Լիլիթ Աբովյանը, Լևոն Ջավադյանը։
Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է Լևոն Ջավադյանը։

Համերգի հատուկ հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը»,- ասված է հաղորդագրությունում: