Ուկրաինական զորքերը հակագրոհներ են իրականացնում Խարկովի մարզում

Լուրեր

15.12.2025 | 20:00
«Նոա»-ն` պատմական նվաճման շեմին․ ինչ սպասել հաջորդ խաղերում․ զրույց Էդուարդ Քալանթարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 19:50
89 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար
15.12.2025 | 19:37
Միքայել արքեպիսկոպոսի գործով նիստը մեկնարկեց վերաքննիչում
15.12.2025 | 19:29
NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
15.12.2025 | 19:13
Լուվրը ժամանակավորապես փակ է․ աշխատակիցները գործադուլ են սկսել
15.12.2025 | 19:00
Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:14
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից
15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
Բոլորը

Ուկրաինան երկուշաբթի երկրի արևելքում հակահարձակման է անցել ռուսական ուժերի դեմ։ Մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի շուրջ մարտեր են ընթանում այն բանից հետո, երբ արևմտյան ռազմական գործակալությունները հայտարարեցին, որ Մոսկվայի հարձակումը Դոնբասում դանդաղել է, գրում է VOA-ն։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ասել է, որ Խարկովի մոտ մարտերը դարձել են Ուկրաինայի հակահարձակումը։

«Նրանց այլևս կանգնեցնել չի լինի: Դրա շնորհիվ մենք կարող ենք անցնել ռուսական զորախմբի թիկունքը»,- ասել է նա։

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տարածքային պաշտպանության ուժերի 127-րդ բրիգադի 227-րդ գումարտակը հասել է Ռուսաստանի հետ սահման։

Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովն էլ հայտարարել է, որ զորքերը վերականգնել են սահմանային ցուցանակը։

Լուգանսկի շրջանի ղեկավար Սերխի Գայդայն իր հերթին նշել է, որ իրավիճակը «բարդ է մնում»՝ հաշվի առնելով, որ ռուսական զորքերը փորձում են գրավել Սևերոդոնեցկը։ Նրա խոսքով՝ ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության ղեկավարությունը համընդհանուր զորահավաք է սկսել, որն ընթանում է «կա՛մ կռվիր, կա՛մ քեզ կգնդակահարեն, այլընտրանք չկա» սկզբունքով։

Հավելենք, որ կիրակի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական գրոհը Դոնբասում դանդաղել է, և Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում։ Ռազմական փորձագետներից քչերն էին նման հայտարարություններ անում, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց ռազմական ներխուժումը։

Տաթև Ֆռանգյան