Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը նվազել է՝ հասնելով հունվարից ի վեր ամենացածր մակարդակին

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

Երկուշաբթի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման ծավալը կկազմի 50 միլիոն խորանարդ մետրից պակաս։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։

«Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորը երկուշաբթի «Գազպրոմ»-ից ստացել է 46,8 միլիոն խմ ծավալի գազի տարանցման հայտ։ Սա հունվարից մինչ օրս նվազագույն ցուցանիշն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, մայիսի 15-ին Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգին մուտքի հայտը եղել է 62,7 միլիոն խմ։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորը ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել Սոխրանովկա կայանով գազի տարանցման համար՝ պարզաբանելով, որ ընկերությունը չի կարողանում գործառնական և տեխնոլոգիական վերահսկողություն իրականացնել Նովոպսկովի կոմպրեսորային կայանի նկատմամբ։ Ավելի ուշ ուկրաինական օպերատորը հաստատել է տարանցիկ գազի գողության փաստերը։ Ըստ այդ պնդումների՝ գողությունը տեղի է ունեցել Լուգանսկի շրջանի տարածքներում, որոնք վերահսկվում են ռուսական ուժերի կողմից։

Տաթև Ֆռանգյան