Ադրբեջանցիներին չենք կարող մեր սահմաններից դուրս շպրտել. Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մեկ տարի է՝ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, և ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օկուպացրել է 41 քառ. կմ տարածք:

«Ադրբեջանցիներն ասում են. «Ո՞վ կարող է ասել՝ մեր տարա՞ծքն է, թե՞ իրենց. հնարավոր է մեր տարածքն է»: Սահմանազատման , սահմանագծման աշխատանքները որ ավարտվեն, կհասկանանք, թե այդ սահմաններն ումն են, և ամեն մեկը որտեղ պետք է կանգնած լինի: Բայց մենք գիտենք, որ դրանք մեր տարածքներն են: Ոչ միայն Սև լճի տարածք, այլ նաև Գեղարքունիքի մարզի Սոթք և Սյունիքի մարզի Խոզնավար հատվածներն են մտել:

Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մինչև սահմանազատում, սահմանագծում չլինի, մենք ադրբեջանցիներին չենք կարող մեր սահմաններից դուրս շպրտել: Մենք պատերազմի չենք պատրաստվում գնալ»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմը չի դիմել միջազգային կառույցներին, քանի որ ՀԱՊԿ անդամ է. «ՀԱՊԿ-ը պետք է այդ խնդիրը լուծեր, բայց ձեռքերը լվաց, քաշվեց մի կողմ: Արդեն համոզվեցիքն, որ ՀԱՊԿ-ը մեզ համար ոչինչ չի անում: Եվ հիմա մեզ աջակցում են Եվրոպան, ԱՄՆ-ը, և Ռուսաստանին ցույց են տալիս, որ միայն իրենք չեն, նաև միջազգային կառույցները կարող են այդ հարցը լուծել»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։