Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են «COVID-19-ի առաջին դեպքերի մասին»

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

ԿԺԴՀ-ն հայտնել է երկրում «կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին», հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներին։

ԿԺԴՀ իշխանությունները մինչ օրս պնդում էին, որ երկրում COVID-19 չկա։ Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ՝ մայիսի 12-ին երկրում գումարվել է ԿԺԴՀ-ի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը, որին մասնակցել է ղեկավար Կիմ Չեն Ընը։ «Մեր երկրում, որը 2020 թվականի փետրվարից առ այսօր՝ երկու տարի երեք ամիս, համաճարակային իրավիճակը հսկողության տակ էր պահում, ստեղծվել է արտակարգ իրավիճակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունը հավելել է, որ Կիմ Չեն Ընը արտակարգ իրավիճակն անվանել է «հանկարծակի»։

«Երկրի բոլոր շրջաններում և քաղաքներում յուրաքանչյուրդ փակեք ձեր տարածաշրջանը և  փակեք վնասակար վիրուսի տարածման ուղիները: Մենք կհաղթահարենք հանկարծակի առաջացած ճգնաժամը և անպայման կհաղթենք վիրուսի դեմ արտակարգ պայքարում»,- հանձնարարել է նա։

Նշվում է, որ մայիսի 8-ին Փհենյանում  վերցված նմուշառումներով հայտնաբերվել է «օմիկրոն» շտամը։

 

Տաթև Ֆռանգյան