Բոլոր անկլավները ՀՀ-ինը պիտի լինեն, ներառյալ՝ Արծվաշենը․ Ադրբեջանը Առաջին հանրապետության հետևորդն է, ո՛չ խորհրդային․ Ռուբեն Գալչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ

–Պարո՛ն Գալչյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։ ՀՀ ԱԳՆ-ից Factor TV-ն հարցմամբ փորձում է պարզել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմ։ Բայրամովն ասել է, որ ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել, որ հանձնաժողովը ղեկավարող անձը լինի փոխվարչապետի մակարդակով։ Ի՞նչ տարբերակներ կարող են լինել հանձնաժողովի, ղեկավարման ի՞նչ մակարդակ կարող է այն ունենալ և ինչի՞ն պիտի հակվի ՀՀ-ն։

-Ես կարծում եմ՝ հանձնաժողովի ղեկավարը պետք է լինի բարձրաստիճան պաշտոնյա, որ կարողանա որոշումներ տալ։ Հանձնաժողովի համար մարդիկ են պետք, որոնք տեղյակ են, թե ինչպես է կատարվում սահմանագծումը։ Եվրախորհուրդն ունի որոշ առաջարկներ, թե ինչպես են կատարվում սահմանազատումն ու սահմանագծումը։ Մարդիկ պիտի լինեն, որ ծանոթ լինեն այդ օրենքներին։ Դրա մեջ ներառվում են նաև մարդու իրավունքները, եթե մի գյուղացու արտը մի կողմում է, տունը՝ այլ, պիտի որոշվի, թե ինչպես կարող է սահմանը գծվել, որ նա չբաժանվի իր ապրուստից։ Հաճախ գալիս է բնական սահմանի հարցը՝ գետ է հոսում, առաջարկվում է հետևել դրանց։ Անպայման մասնագետներ և տեղյակ մարդիկ պետք է ընդգրկվեն հանձնաժողովում։

-Ո՞րն է այն քարտեզը, որի տակ ստորագրել են Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, որով երկուսն էլ ընդունել են երկու պետությունների սահմանը։ Ինչպես կարելի է դատել մինչ օրս հնչած հայտարարություններից՝ ՀՀ-ի պաշտոնյաները պնդում են, որ պետք է հիմք ընդունվի իրավական հիմք ունեցող և ստորագրված քարտեզը սահմանագծելիս։ Արդյո՞ք դա 1926 թվականի քարտեզն է։

-Ո՛չ, դա չէր։ Դա այն քարտեզն է, որը պարոն Պուտինն ասաց՝ միայն մենք ունենք այդ քարտեզը, դուք չունեք։ Դա է, և ըստ իրեն՝ միայն դրա վրա հիմնվելով այդ գործը պիտի արվի։ Իսկ եթե այսօրվա քարտեզները նայենք, այսօրվա քարտեզների տակ ՀՀ-ն և Ադրբեջանը երկուսն էլ ստորագրել են, դրանք զինվորական շտաբում պատրաստված քարտեզներ են՝ 1930-ականների, և մինչև 1980-ականները նույնությամբ տպվել և հրապարակվել են։

-Իսկ ի՞նչ կարգավիճակ ունեն այդտեղ անկլավները։

-Անկլավները դրանց մեջ արդեն տրված են Ադրբեջանին, բայց թե ինչպես են տրվել, ոչ ոք չգիտի։ Դրա հիմքը՝ ինչու է անկլավ ստեղծվել և տրվել Ադրբեջանին, գոնե իմ իմացած փաստաթղթերի մեջ գոյություն չունի։ Եվ քանի մասնագետների հարցրել եմ, ոչ ոք տեղյակ չէ՝ ոչինչ չեն գտել դրա վերաբերյալ։ Սակայն չմոռանանք, որ Ադրբեջանը հերքում է՝ ասում է, որ ինքը Առաջին Հանրապետության իրավահաջորդն է, և ո՛չ Խորհրդային Ադրբեջանի։ Այսինքն՝ եթե Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները չի ընդունում ինքը, անկլավները ևս չպիտի ընդունի, գոյություն չունեին 1918 թվականին անկլավներ Առաջին Հանրապետության ժամանակ։ Ուրեմն՝ անկլավներն ընդհանրապես բոլորը ՀՀ-ինն են, ներառյալ՝ Արծվաշենը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսնյութում։

Ռոբերտ Անանյան