Դոմիկներից 20 անգամ թանկ մեքենայով գնում են, մարդուն ասում՝ արի փրկենք քեզ իշխանությունից, հետո ծեծում են․ սա ի՞նչ վիճակ է․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է

-Պարո՛ն Եղոյան, ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, թե միջազգային հանրությունն ամենևին էլ չի առաջարկել ԼՂ կարգավիճակի նշաձողն իջեցնել, և ըստ ընդդիմադիրների՝ իշխանությունն է «իր մեղքը գցում» միջազգային հանրության վրա։ Այդպե՞ս է։ 

-Երբ մարդիկ աբսուրդային մեղադրանքներ են հնչեցնում, հիմնավորումն էլ է աբսուրդային ստացվում։ Այսինքն՝ ինչո՞ւ պիտի իշխանությունը հորինի այդպիսի բան։ Ո՞րն է իշխանության շահը։

-Ընդդիմադիրները դրա հետևում տեսնում են «ձեռքերը վերջնականապես Արցախից լվանալու» մտադրություն։

-Չէ, բայց դա շատ վտանգավոր կարող է լինել հենց իշխանության համար։ Ինչո՞ւ պետք է նման բան հորինի իշխանությունը, որ ի՞նչ անի։ Կամ ի՞նչ է նշանակում` «ձեռքերը լվանալ»։ Վերջերս տվյալ հրապարակվեց, 400 միլիոն դոլար է ՀՀ-ն փոխանցել Արցախին, ինչը մեկ շնչին ընկնող հաշվարկով ՀՀ-ից կրկնակի ավելի գումար է դառնում։ Այդպե՞ս է «ձեռք լվանալը» լինում։ Չէ, իրենց նման է լինում «ձեռք լվանալը»։ Հիմա ասեմ՝ «դղյակ, թալան», կասեն՝ շահարկում է, իրենք ամբողջ փողը բերել են այստեղ կամ տարել հեռու մայրցամաքներ, պահել, ներդրել բիզնեսի, անշարժ գույքի մեջ։ Ո՞վ է հանում-տալիս 400 մլն դոլար մի պետության, որից պատրաստվում է «ձեռքերը լվանալ», հարաբերություն խզել։ Լոգիկան ո՞րն է։ «Ձեռք լվանալն» այն կլիներ, երբ ասեինք՝ «կներեք, ծանր վիճակ է, փող չկա», ո՛չ տուն կկառուցեինք այդ մարդկանց համար, ո՛չ ենթակառուցվածք։

-Եթե Դուք հավաստիացնում եք, որ Արցախը չեք հանձնում՝ ինչպես ընդդիմությունն է պնդում, այդ դեպքում՝ ինչի՞ համար է այս շարժումը։

-Որ ասացիք «հանձնել», մի բան հիշեցի․ Կառավարության հետ ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ Արմեն Ռուստամյանն ասաց՝ «Դուք այլևս չե՞ք ուզում Արցախը դուրս բերել Ադրբեջանի կազմից, ուզում եք թողնե՞լ Ադրբեջանի կազմում»։ Միգուցե և լեզվի սայթաքում էր, բայց շատ հատկանշական։ Հիմա թողնո՞ւմ ենք, թե՞ հանձնում ենք։ Թող այդտեղ կողմնորոշվեն։ Տարբերությունը շատ էական է։ Թող այդ հարցին էլ պատասխանեն՝ բանակցած փաստաթղթերի ներքո։ Բայց դա էլ մի կողմ թողնենք, բայց հիմա նոր իրողություններ են ստեղծվում մեր շուրջ։ Պատկերավոր ասած՝ 1945 թվականի պես ժամանակներում ենք ապրում։ Այն աշխարհը, որը ստեղծվելու է, այն հարաբերությունները, որ ստեղծվելու են այս ցնցումից հետո, իրենց նշանակությամբ շատ նման են լինելու 1945 թվականից հետո հաստատված ստատուս քվոյին։ Այսինքն՝ 1944-ի և 1946 թվականի աշխարհները ոչ մի կապ չունեն իրար հետ։

-Հայաստանը չի՞ հայտնվի անվտանգային վակուումի մեջ։ 

Դրանք հարցեր են։ Իրենք մտածե՞լ են այդ հարցերի մասին։ Անվտանգային վակուումից եք խոսում, իրենք մտածե՞լ են այդ մասին։ Ի՞նչ են իրենք առաջարկում, այս փուլում ինչի՞ց են խոսում։

-Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը Միութենական պետության մաս դառնալուց էր խոսում՝ որպես տարածաշրջանում իբր թե «գործոն դառնալու» լուծումներից մեկը։

-Իսկ դաշնակցականները համաձա՞յն են իր հետ։ Այդ որ ասում են՝ տարբերություն չկա, իրենց խնդիրն իշխանություններին հեռացնելն է, այդ ստրատեգիական հարցերի շուրջ խոսե՞լ են իրար մեջ։ Սերժ Սարգսյանի հետ խոսե՞լ են այդ թեմայով։ Ես հետևում եմ իրենց ասածներին, որևէ կոնկրետություն չեմ տեսնում։ Աբսուրդային հիմնավորում են բերում, և աբսուրդային մեղադրանքներ հնչեցնում, դավադրությունների տեսություն են հյուսում, այնինչ ես ասեմ՝ սա պայմանավորված է մեր պետության ռեսուրսներով։ Դրանք առանց այդ էլ անխնա մսխվել են, Գագիկ Խաչատրյանի 63 միլիոն դոլար արժեքով առանձնատան բռնագանձման պրոցես է, գիտե՞ք՝ ինչ շատ է այդ գումարը։ Այն մեկին էլ հարցնում են՝ «քո դղյակն է», պատասխանում է, թե իրենը չէ։ Հայրենասիրությունն այդտեղ է երևում։ Պետական պաշտոնյան չի կարող ունենալ մեկ միլիոն դոլար, որովհետև չկա նման աշխատավարձ, որից ծախսես, և վերջում այդքան մնա քո հաշվին, 10 մլն դոլարանոց տուն կառուցես։ Բա մենք ինչո՞ւ չունենք։ Հիմա էլ մարդիկ բողոքում են, իրենք վիրավորում են։ Տեսանք՝ Գյումրիում և Վանաձորում ինչ կատարվեց, մարդկանց թողել են չքավորության մեջ։ Փորձում ենք մի քիչ կարգի բերել տնտեսական, սոցիալական վիճակը, նայում ես՝ այդ մարդկանց դոմիկներից 20 անգամ թանկ մեքենայով գնում են, մարդուն ասում՝ արի փրկենք քեզ իշխանությունից, հետո ծեծում են․ սա ի՞նչ վիճակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան