ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առանց միջնորդների բանակցային գործընթացը շատ դանդաղ է և անարդյունավետ․ Կրեմլի խոսնակ

Լուրեր

20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առանց միջնորդների բանակցային գործընթացը շատ դանդաղ է և անարդյունավետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք գիտեք, որ բանակցային գործընթացը սկսվել է առանց միջնորդների, և այն շարունակվում է շատ դանդաղ ու անարդյունավետ՝ առանց միջնորդների»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ըստ Կրեմլի՝ արդյո՞ք միջնորդներ են անհրաժեշտ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։

«Իհարկե, մենք բարձր ենք գնահատում և երախտապարտ ենք, օրինակ, մեր թուրք գործընկերներին ջանքերի համար՝ Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այնտեղ անգամ մեզ անհրաժեշտ փոխըմբռնումներ էին ձեռք բերվել, որոնցից այնուհետև հրաժարվեց ուկրաինական կողմը»,- հայտարարել է նա։

Տաթև Ֆռանգյան