ԵՄ-ն կարող է Հունգարիային գումար առաջարկել ռուսական նավթից հրաժարվելու համար․ Politico

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրամիությունը կարող է Հունգարիային լրացուցիչ գումարներ խոստանալ էներգետիկ բարեփոխումների համար՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթին համաձայնություն տալու դիմաց, որը ներառում է նաև ռուսական նավթից աստիճանական հրաժարում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Հունգարիային կարող են խոստանալ լրացուցիչ ֆինանսավորում ԵՄ նոր՝ REPowerEU ծրագրի շրջանակում, որով կհայտարարվի, որ ԵՄ-ն առաջիկա տարիներին ամբողջովին կազատվի ռուսական էներգակիրների կախվածությունից։

Մինչդեռ ԵՄ-ն Հունգարիայի դիրքորոշման պատճառով մի քանի օր է՝ չի կարողանում համաձայնեցնել պատժամիջոցների 6-րդ փաթեթը։ Դրանում, այլ սահմանափակումներից զատ, առաջարկվում է նաև հրաժարվել ռուսական նավթի գնումից արդեն իսկ այս տարվա վերջին, սակայն դրանից մեծ կախվածություն ունեցող երկրներին՝ Հունգարինային և Սլովակիային ժամանակ տալ մինչև 2024 թվականի վերջը, իսկ Չեխիային՝ 2024-ի կեսերը։

Հունգարիայի կառավարությունը Վիկտոր Օրբանի գլխավորությամբ դեռևս պնդում է, որ իր երկրի համար 2․5 տարին քիչ ժամանակ է, և որ ռուսական նավթից հրաժարումը լուրջ հարված կհասցնի հունգարական տնտեսությանը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը նախօրեին հայտարարել էր, որ պատժամիջոցների 6-րդ փաթեթի քննարկումները շարունակվելու են մայիսի 16-ին։

 

Էմմա Չոբանյան