Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե զգա, որ պատերազմում պարտվում է. ԱՄՆ հետախուզության ղեկավար

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես էքզիստենցիալ սպառնալիք իր ռեժիմի համար, ինչը կարող է դրդել միջուկային զենքի կիրառմանը, նախազգուշացրել է ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Bloomberg-ը:

Այս նախազգուշացումը հնչել է հետախուզության ղեկավարների գնահատականում, որը Սենատին է ներկայացրել համաշխարհային սպառնալիքները։ Ուկրաինայի համար կանխատեսումը երկար, հյուծիչ պատերազմ էր, որը կարող էր հանգեցնել Պուտինի կողմից էսկալացիայի ավելի ու ավելի անկայուն գործողությունների, ներառյալ՝ ամբողջական մոբիլիզացիա, ռազմական դրության հայտարարում, և եթե Ռուսաստանի ղեկավարը զգա, որ պատերազմն իր դեմ է, վտանգելով իր դիրքերը Մոսկվայում՝ նույնիսկ միջուկային մարտագլխիկի օգտագործումը:

Մռայլ կանխատեսումն արվել է Ուկրաինայի արևելքում և հարավում շարունակվող մարտերի և Օդեսայի նավահանգստի վրա ռուսական հրթիռային հարձակումների օրը, ընդ որում՝ ՄԱԿ-ը խոստովանում է, որ պատերազմի հետևանքով խաղաղ բնակչության զոհերի թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, քան ներկայիս պաշտոնական գնահատականը՝ 3381-ը։

Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովին հայտնել է, որ Պուտինը կշարունակի սպառնալ Ռուսաստանի միջուկային զինանոցով՝ փորձելով հետ պահել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Ուկրաինային հետագա աջակցությունից: Ուշադրության կենտրոնացումը դեպի արևելք և հարավ, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր մարտավարություն է, այլ ոչ թե պատերազմի նպատակների մշտական նվազեցում, ասել է նա:

Ռուսաստանի ղեկավարը միջուկային զենք չի օգտագործի, քանի դեռ չի տեսել էկզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի կամ իր ռեժիմի համար, պնդում է Հեյնսը: Սակայն ավելացրել է, որ նա կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես նման սպառնալիք։

ԱՄՆ հետախուզության ղեկավարները նաև նշել են, որ Պուտինը մտադիր է գրավել Լուգանսկի և Դոնեցկի շրջանները, ինչպես նաև դրանց շուրջ անվտանգության գոտին՝ ապահովելու ցամաքային կամուրջ դեպի Ղրիմ: Նա ցանկանում է պահել Ղրիմից հյուսիս գտնվող Խերսոնը, որպեսզի ապահովի թերակղզու ջրամատակարարումը։

Սակայն, ըստ ԱՄՆ հետախուզության, Պուտինի հավակնությունները դրանով չեն սահմանափակվում: Կան նշաններ, որ Պուտինը ցանկանում է երկարացնել ցամաքային կամուրջը մինչև Մերձդնեստր՝ դրանով իսկ վերահսկելով Ուկրաինայի ամբողջ սևծովյան ափը:

Տաթև Ֆռանգյան