Ղազախստանում թուրքական ANKA հարվածային ԱԹՍ-ներ են արտադրվելու․ համատեղ ձեռնարկություն է հիմնվում

Լուրեր

28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
Բոլորը

Թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերն արտադրվելու են Ղազախստանում։ Այս մասին հայտարարել է անօդաչուները մշակող թուրքական օդատիեզերական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) ընկերությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Ընկերությունից հիշեցրել են, որ անցյալ տարի ղազախական կողմի հետ պայմանագիր է ստորագրվել ANKA անօդաչուների մատակարարման համար։ Օրերս էլ Անկարա ղազախական պատվիրակության այցի շրջանակում TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել՝ արդեն Ղազախստանում անօդաչուների համատեղ արտադրության մասին։

Անօդաչուների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը ևս Ղազախստանում համատեղ ձեռնարկությունում է տեղի ունենալու։ Այսպիսով, Ղազախստանը դառնում է արտասահմանյան առաջին երկիրը, որտեղ ANKA անօդաչու սարքերի արտադրություն է հիմնվելու։

TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը գոհունակություն է հայտնել ANKA անօդաչու սարքերի նկատմամբ օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրության կապակցությամբ։

«Նոր համաձայնագիրը նպաստելու է եղբայրական Ղազախստանի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը»,- ասել է Քոթիլը։

Հավելենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջին պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։ Թուրքիայում է նաև Ղազախստանի պաշտպանության նախարարը, որը նախօրեին հանդիպել էր իր թուրք գործընկերոջը։

Էմմա Չոբանյան