Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը հազարներով գերազանցում է պաշտոնական տվյալները․ ՄԱԿ

Լուրեր

28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
Բոլորը

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մի քանի հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ խմբի ղեկավար Մաթիլդա Բոգները, որը դիտարկում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ներկայում ենթադրվում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 3381 խաղաղ բնակիչ, սակայն Բոգները համոզված է, որ զոհերը շատ ավելին են։ Շատերը մահանում են ոչ թե անմիջապես մարտերի հետևանքով, այլ բժշկական օգնության բացակայության պատճառով։ Նա հայտարարել է, որ իր խումբը տեղեկություններ ունի Կիևի և Չեռնիգովի շրջանների 14 վայրերում սպանությունների, բռնաբարությունների և առևանգումների մասին, զոհերի շրջանում մեծ թիվ են կազմում կանայք ու աղջիկները։

Բոգների խոսքով՝ այդ բացահայտված բոլոր դրվագները կարելի է նույնացնել պատերազմական հանցագործությունների հետ։

Պատերազմի սկզբից ՄԱԿ-ն արձանագրել է օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության անհետացման 204 դեպք։

Բոգները նաև խոսել է ուկրաինացի զինվորականների կողմից գերիների նկատմամբ բռնության դեպքերի մասին։

«Մենք բավական հավաստի տեղեկատվություն ենք ստացել ուկրաինական զինված ուժերի և ուկրաինամետ զինված խմբավորումների կողմից ռուս ռազմագերիների խոշտանգումների, դաժան վերաբերմունքի մասին»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ կոչ անելով Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին անհապաղ հետաքննել  մարդու իրավունքների միջազգային օրենքների խախտման բոլոր դեպքերը և դադարեցնել հետագա հանցագործությունները։

Էմմա Չոբանյան