ՌԴ-ն թուլանում է պատերազմում․ չի՛ երաշխավորի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնության կատարումը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է

-Պարո՛ն Նավասարդյան, արդեն 16-րդ օրն է՝ ընդդիմությունը շարունակում է իշխանության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Հետևելով ընթացքին՝ ի՞նչ դիտարկումներ ունեք, կարո՞ղ է ընդդիմությունն այս ճանապարհով հասնել իր նպատակին՝ իշխանության փոփոխության, ինչքանո՞վ են «մարտունակ» մեթոդները։

-Մեթոդները, երևի, այլընտրանք չունեն։ Այսինքն՝ ողջ մարդկության պատմության ընթացքում, եթե կայացած չեն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ հարթակները, ապա միակ արդյունավետ հարթակը փողոցն է։ Բայց փողոցն այն դեպքում է արդյունավետ, երբ զանգվածային բնույթ են ստանում այդ կարգի ցույցերը։ Եվ տեխնոլոգիաները՝ ինչպես դա դարձնել զանգվածային, նույնպես բոլորին հայտնի են և կիրառվում են, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ՝ ոչ։ Ընդդիմության մոտ, գոնե առայժմ, չի ստացվում հավաքել այն կրիտիկական զանգվածը, որը լուրջ փոփոխությունների բերի։ Իսկ կրիտիկական զանգվածն առաջին հերթին այս ընդդիմությանն անհրաժեշտ է, որպեսզի համոզեն կարևոր արտաքին խաղացողներին, որ իրենց լուրջ ընդունեն և աջակցեն այս կամ այն կերպ։ Դա մեր պատմության փողոցային պայքարի ընթացքում եղած նախադեպեր են։ Կարծում եմ՝ դեռևս համոզիչ չէ, և չեմ տեսնում, թե որն է այն ռեսուրսը, որի շնորհիվ այս ցույցերը կարող են ավելի զանգվածային դառնալ։

-Ղարաբաղի հարցն է քաղաքական օրակարգում և, այդուհանդերձ, 100․000-ավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ կրիտիկական զանգված չկա։ Այսինքն՝ փողոցում չի ստացվում մարդկանց այնպիսի թվաքանակ և այնպիսի ճնշում ապահովել, որ իշխանությունները սկսեն մտածել ընդդիմության պահանջների շուրջ, այն, ինչ 2018-ին տեղի ունեցավ։ Ինչո՞ւ կրիտիկական զանգված չի հավաքվում, որովհետև մարդիկ ավելի երկա՞ր են մտածում քաղաքական ուժերի լոզունգների շուրջ՝ հաշվի առնելով տարիների փորձը։

Երևի հիմնական երկու պատճառ կա․ առաջինն այն է, որ մարդիկ այնքան էլ չեն վստահում այն հնարավոր լուծումներին, որ կարող է առաջարկել ընդդիմությունը, մանավանդ, որ հստակ ձևակերպված էլ չէ ընդդիմության առաջարկած լուծումը։ Եվ կա երկրորդը՝ դա հասարակության ընդհանուր հոգնածությունն է։ Փողոցային ակտիվության համար եռանդի, էներգիայի կուտակում պիտի տեղի ունենա, որը դեռ չի ստացվում ՀՀ-ում, երևի ժամանակ է պետք։ Մարդկանց մոտ չկա սոցիալական, քաղաքական ակտիվություն, ցանկություն՝ մասնակցելու գործընթացներին։ Մարդիկ այսօր ավելի շատ մտածում են՝ ինչպես հասնել խաղաղության, կայունության, որպեսզի ամեն մեկը տեսնի՝ ոնց է գլուխը պահում։ Սա է հիմնական հարցը։

-Բայց սեղանին դրված թեման կարևոր է, չէ՞, դա Ղարաբաղի հարցն է։

-Կարևոր է, բայց կա՛մ պետք է առաջարկվի այնպիսի օրակարգ, որը վստահություն կառաջացնի լայն զանգվածների մոտ, կա՛մ պետք է, որպեսզի մարդիկ իրենք այնքան ակտիվ լինեն, որ փորձեն իրենց մասնակցությամբ ազդել գործընթացների վրա։ Երկուսից մեկն է պետք, բայց ո՛չ առաջինն է երևում, ո՛չ էլ երկրորդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան