Գերմանացիները պատրաստվում են ռուսական գազի անջատմանը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը գործողությունների գաղտնի ծրագիր է պատրաստում, եթե Ռուսաստանը միակողմանիորեն որոշի անջատել գազը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Reuters-ի՝ ծրագիրը, որը պատրաստվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից, նախատեսում է վարկերի տեսքով հրատապ օգնություն էներգետիկ ընկերություններին, ինչպես նաև կառավարությանը վերահսկողության տակ առնելու էներգետիկ հիմնական ձեռնարկությունները:

Ապրիլին Գերմանիան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը արտակարգ իրավիճակներում վերահսկողություն հաստատել էներգետիկ ընկերությունների վրա: Գերմանիան մեծապես կախված է խողովակաշարերի միջոցով ռուսական գազի մատակարարումից․ գերմանացիներին գազ է պետք ոչ միայն ջեռուցման և էլեկտրաէներգիա արտադրելու, այլև պողպատի և պլաստմասսայի արտադրության համար։

Գերմանիան ցանկանում է ազատվել ռուսական գազից իր կախվածությունից և ներկայում բանակցություններ է վարում, մասնավորապես՝ Կատարի հետ, հեղուկ գազի մատակարարումների կտրուկ ավելացման շուրջ, սակայն չի պատրաստվում անմիջապես ազատվել դրանից, այլ մինչև 2024 թվականի կեսերը։

Գերմանիայի Տնտեսական փորձագետների խորհրդի անդամ Ախիմ Տրյուգերը Rheinische Post-ին ասել է, որ եթե ռուսական գազի մատակարարումը հենց հիմա դադարեցվի, Գերմանիայում կես միլիոն մարդ կարող է կորցնել աշխատանքը, իսկ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ:

Տաթև Ֆռանգյան