Ռուսական նավթի փոխադրման արգելքը կբացառվի ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթից․ Financial Times

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Բրյուսելը մտադիր է պատժամիջոցների նոր փաթեթից բացառել եվրոպական դատարանների կողմից սահմանված ռուսական նավթի՝ երրորդ երկրներ փոխադրելու արգելքը՝ ԵՄ անդամ որոշ երկրների մտահոգություններով պայմանավորված, որոնք կապված են նման միջոցների տնտեսական հետևանքների հետ։ Այս մասին գրում են Bloomberg-ը և Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Նման արգելքի առաջարկը ներկայացվել էր անցյալ շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի քննարկումների ժամանակ, որը նախատեսում է նավթի ներկրման փուլային էմբարգո, սակայն այն մերժվել է Եվրահանձնաժողովի կողմից Մալթայի և Հունաստանի ծանր լոբբինգից հետո, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալների կեսից ավելին, FT-ին հայտնել է բանակցություններին ծանոթ մի քանի աղբյուր:

Երրորդ երկրներ փոխադրումների արգելքը դիտվում է որպես ՌԴ իշխանությունների կողմից նավթի էմբարգոյի հետևանքների մեղմումը կանխելու միջոց, սակայն ԵՄ անդամ որոշ երկրներ վերջին օրերին բանակցությունների ընթացքում պնդել են, որ այլ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, պետք է միանան արգելքին, որոնք, իրենց հերթին, կարող են ազդեցություն ունենալ այն պետությունների վրա, որոնց դրոշների ներքո նավարկում է նավթատար լցանավերի մեծ մասը։

Bloomberg-ն էլ նշում է, որ «Մեծ յոթնյակի» երկրների միջև ընդհանուր դիրքորոշման բացակայությունը եղել է առաջարկի մերժման հիմնական պատճառը։

Բրյուսելը եվրոպական ընկերություններին առաջարկել է նաև արգելել ռուսական նավթ տեղափոխող նավերի ապահովագրումը։ Ակնկալվում է, որ այս դրույթը կպահպանվի՝ չնայած ԵՄ անդամ որոշ երկրների դժգոհությանը, գրում է FT-ն։

Տաթև Ֆռանգյան