Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարցաշարի երկրորդ մասը

Լուրեր

21.07.2026 | 10:37
ԱՄՆ-ն 10-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան օբյեկտները, այդ թվում՝ Amazon-ի ենթակառուցվածքները
21.07.2026 | 10:26
Նորածնին դարձյալ Տիգրան են անվանակոչել․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիքին
21.07.2026 | 10:13
Ակնկալում եմ խորացնել Հայաստան–Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը՝ Բըրնհեմին
21.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 21-ի դրությամբ
21.07.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.07.2026 | 09:31
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
Բոլորը

Ավարտվել է Ուկրաինայի՝ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար հարցաշարի երկրորդ մասի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։

Նշվում է, որ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

«Ես ցույց տվեցի լրացված հարցաթերթիկի երկրորդ մասը, որպեսզի Ուկրաինան ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին այս կարևոր ճանապարհին Ուկրաինային «աջակցության հստակ ազդանշանների համար»։

Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը։ Ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Կիև կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահին է հանձնել հարցաթերթիկը, որի լրացումն անհրաժեշտ քայլ է՝ Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու համար։

Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ հարցաշարի առաջին մասի աշխատանքներն ավարտվել են։

Տաթև Ֆռանգյան