Ժնևում բացվել է «Արմենիա» հրապարակ

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Շվեյցարիայի Ժնևի շրջանի Թղուանե համայնքում, հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայկական կենտրոնի հարևանությամբ կատարվել է «Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացրել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը։

«Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։ Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաև հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվեց «Արմենիա» հրապարակը»,- ասվում է գրառման մեջ։

Միջոցառմանը մասնակցել են Ժնևի ու Թղուանեի շրջանային և քաղաքային խորհուրդների պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Շվեյցարական հեռուստատեսությունը լուսաբանել է «Արմենիա» հրապարակի բացումը։