Նավթային էմբարգո, պատրիարք Կիրիլ, Ալինա Կաբաևա․ ԵՄ-ն ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցով

Լուրեր

07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Եվրամիությունը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի մասին, և արդեն երրորդ օրն է՝ ԵՄ անդամ 27 երկրներ փորձում են համաձայնության գալ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը, ի թիվս այլոց, կարող է ներառել պատրիարք Կիրիլին և նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեռ ամեն ինչ հարթ չէ, կան անհամաձայններ։ Ըստ արևմտյան մամուլի՝ Հունաստանը և Հունգարիան դեմ են եղել պատրիարք Կիրիլի ընդգրկմանը պատժամիջոցների ցուցակում, Հունգարիան, Սլովակիան և Չեխիան համաձայն չեն նավթային էմբարգոյի պայմաններին, իսկ Հունաստանն ու Կիպրոսը դեմ են ռուսական նավթը եվրոպական տանկերներով փոխադրումների արգելքին։

Եվրահանձնաժողովն առաջարկել է վեց ամսում հրաժարվել ռուսական նավթից, իսկ նավթամթերքից՝ մինչև տարեվերջ։ Հունգարիային և Սլովակիային հավելյալ տարի են խոստացել, սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախ դժգոհություններով նամակ է ուղարկել Բրյուսել, իսկ ուրբաթ ռադիոյով հայտարարել է, որ Հունգարիայի համար մեկուկես տարին քիչ է, անհրաժեշտ է հինգ տարի, և ինքը սպասում է բարելավված առաջարկների Բրյուսելից, հայտնում է Reuters-ը։

Եթե այս սակարկություններն այսօր ավարտվեն, ապա ԵՄ-ն կարող է ժամանակ ունենալ մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը հաստատել պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, իսկ հետո հայտնի կդառնա, թե կոնկրետ ովքեր են հայտնվել ցուցակներում և ինչ սահմանափակումներ են մտցվելու։

Նշվում է, որ սկզբում պատժամիջոցների ցուցակի նախագծում ներառված էր 58 անուն, այդ թվում՝ պատրիարք Կիրիլի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամների և Բուչայում խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու ռուս զինվորականների: Սակայն հետո դրան ավելացվել է ևս 4 անուն՝ ՌԻԱ պետական գործակալության երեք աշխատակիցներ՝ իրենց հեղինակային սյունակներում ատելություն սերմանելու համար, ինչպես նաև Ալինա Կաբաևան, նախօրեին գրել են Agence France Presse-ը և Bloomberg-ը։

ԵՄ-ն և ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ են սահմանել Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի նկատմամբ։ Ամերիկյան մամուլը գրել է, որ Կաբաևային հանել են ցուցակից՝ Պուտինին չբարկացնելու համար։ Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Կաբաևայի դեմ Պուտինի հետ սերտ կապերի և այն բանի համար, որ նա 2014 թվականից գլխավորում է թերթերն ու հեռուստաալիքները միավորող National Media Group-ի տնօրենների խորհուրդը, գրում է France Presse-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։

Այս լուրն ուրախացրել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի գործընկերներին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում պահանջում էին պատժամիջոցներ կիրառել Կաբաևայի դեմ։