ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի հայտը ջերմորեն կընդունվի. Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի սպասվող հայտը կքննարկվի Բրյուսելում՝ դաշինքի կենտրոնակայանում և ջերմորեն կընդունվի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է swissinfo-ն։

«Անդամակցության որոշումը լիովին Ֆինլանդիայի ձեռքում է։ Դիմումից հետո Ֆինլանդիան ջերմ ընդունելության կարժանանա: 30 դաշնակիցների ուղերձն այն է, որ Ֆինլանդիային ջերմորեն ընդունում են, գրկաբաց: Մենք կապահովենք, որ գործընթացը լինի արագ և արդյունավետ»,- ասել է Ստոլտեբերգը ֆիննական Yle հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիային նաև կարելի է աջակցել, օրինակ, քաղաքական հռչակագրերով, հայտարարություններով կամ իր հարևան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժություններով։

«Կան բազմաթիվ միջոցներ, որոնցով մենք կարող ենք արտահայտել, որ Ֆինլանդիայի անվտանգությունը կարևոր է ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ն։

«Այն ունի ժամանակակից և լավ հագեցված պաշտպանական ուժեր և ներդրումներ է կատարում նոր կործանիչների հարցում, ժողովրդավարական կառույցներում»,- ասել է  նա:

Նշենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկվում է Ֆինլանդիայի խորհրդարանում։ Ապրիլի առաջին կեսին կառավարությունը խորհրդարանականներին է ներկայացրել անվտանգության զեկույց, որը թվարկում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հնարավոր հետևանքները, ներկայացնում հետագա զարգացումների տարբերակներ և նկարագրում երկրում անվտանգության իրավիճակի փոփոխությունները։

ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղակի որոշումը նախագահը կայացնելու է ներքին և արտաքին անվտանգության հարցերի նախարարական հանձնաժողովի հետ միասին։ Սպասվում է, որ պետության ղեկավարն իր տեսակետը կներկայացնի մինչև մայիսի 12-ը։

Էմմա Չոբանյան