Հաջիևի հետ քննարկել ենք Փաշինյան-Ալիև հանդիպման հարցերը. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացել` երկու կողմն էլ լուռ է այս հարցում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` կա՞ անկլավների խնդիր այս պահին, քանի որ ընդդիմադիրների ակցիաների ուղղություններից մեկն էլ Տիգրանաշենն էր, որը, ըստ նրանց, հանձնելու վտանգի տակ է։

«Ընդդիմության պնդումներն անհասկանալի են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու։ Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ կապ չունի։ Անկլավների հարց մինչ այս պահը չի քննարկվել»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ անկլավներ կան, որոնց տարածքները հավասար են։ ԱԽ քարտուղարը նշում է` հայաստանյան կողմի հույսն ու հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկալվներն էլ, որոնք ՀՀ տարածքում են, մնում են ՀՀ-ին։ Երկարաժամկետ լուծման տարբերակը, Գրիգորյանի համոզմամբ, սա է։

Ըստ Գրիգորյանի, այս պահին ուսումնասիրություններ են տարվում պատմության հարցերով, որպեսզի պարզեն, թե ինչպես են դրանք առաջացել։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել էր Ալիևի օգնական Հաջիևի հետ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է Փաշինյան – Ալիև հանդիպման հարցը, Գրիգորյանը նշեց. «Ես նշել էի, որ հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն կսկսենք քննարկել երկրների ղեկավարների հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, երբ որ այնպիսի փուլի հասնենք, որ նախանշվի հանդիումը, ապա այդ մասին հայտարարություն կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: