Քարոզչությունը գլոբալ սպառնալիք է ազատ լրատվամիջոցների համար. «Լրագրողներ` առանց սահմանների»

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Քարոզչություն, վստահելի լրատվամիջոցների վարկաբեկմանն ուղղված օրենքներ, կայքերի նկատմամբ արգելքներ, ձերբակալություններ. Մոսկվայի հարձակումը ազատ մամուլի վրա ուժեղացավ, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա: Դրա արդյունքում Ռուսաստանի ԶԼՄ-ների ազատության վարկանիշն իջել է՝ մոտենալով 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի ստորին սանդղակին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության 2022 թվականի զեկույցի համաձայն, տարեկան ինդեքսն առանձնացրել է ռեկորդային թվով երկրներ (28 երկիր), որոնք համարվում են «լրատվամիջոցների շատ վատ ազատություն ունեցող երկրներ»: Նրանք միանում են Չինաստանի նման այն երկների շարքին, որոնք գրաքննությունն արտահանում են իրենց սահմաններից դուրս: Դրան է գումարվում Կրեմլի կողմից ուժեղ քարոզչությունը:

Կտրուկ անկում է գրանցվել նաեւ Հոնկոնգում Պեկինի ազդեցության լծակներն այստեղ ամրապնդվելու արդյունքում:

Եթովպիան և Նիկարագուան նույնպես կտրուկ անկում են գրանցել ԶԼՄ-ները ճնշելու ու գրաքննությանը զարկ տալու արդյունքում: Իշխանության զավթումն էլ մեծապես է ազդել Մյանմարում մեդիա միջավայրի վրա՝ վերացնելով տարիների ընթացքում գրանցված առաջընթացը: Այստեղ ձերբակալվել են լրագրողներ, չեղյալ են հայտարարվել որոշ լրատվամիջոցների գործելու իրավունքը: Արդյունքում որոշ լրատվամիջոցներ հեռացել են երկրից:

Աֆղանստանում թալիբները խոստացան պաշտպանել մամուլի ազատությունը, բայց փոխարենը սահմանափակող օրենքներ ընդունեցին և արգելափակեցին կին լրագրողների եթերը:

Եթովպիայում պատերազմը Տիգրայի շրջանում հանգեցրել է ինդեքսի 13 կետով անկման: Հիասթափեցնող արդյունք մի երկրի համար, որն ընդամենը երեք տարի առաջ գովասանքի էր արժանանում իր բարեփոխումների համար:

ԱՄՆ-ը փոքր-ինչ բարելավել է իր դիրքը 2021 թվականի համեմատությամբ, սակայն լրագրողներն ու լրատվամիջոցները նշում են լուսաբանման խոչընդոտները, որոնց թվում են նահանգների կառավարությունները և բողոքի ցույցերը:

Ժողովրդավարությունը կարևոր դեր է խաղում մամուլի ազատության պաշտպանության գործում։ Սակայն ապատեղեկատվության և քարոզչության այս աճը աղետալի ազդեցություն է թողնում անկախ լուրերի վրա, ասված է ‘’Լրագրողներ` առանց սահմանների’’ կազմակերպության զեկույցում: