Օլեգ Տինկովն ուկրաինական պատերազմի պատճառով հրաժեշտ է տվել Ռուսաստանին և երկրից հանել է Tinkoff Bank-ն ու LA DATCHA բրենդը

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Լոնդոնաբնակ բանկիր Օլեգ Տինկովը ռուսական բիզնես էլիտայի այն քիչ անդամներից է, որը քննադատել է ՌԴ-ում ուկրաինական պատերազմը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի պատճառով հրաժեշտ է տվել Ռուսաստանին և երկրից հանում է Tinkoff Bank ու LA DATCHA բրենդները։

«Ես չեմ կարող հանգիստ ապրել մի երկրում, որը պատերազմ է վարում հարևանի հետ՝ սպանելով խաղաղ բնակիչներին ու երեխաներին, ինձ ոչ մի հիմնավորում հարկավոր չէ։ Դա չարիք է, իսկ ես բարու կողմնակից եմ։ Ես չգիտեմ՝ ինչքան է ինձ մնացել ապրելու, սակայն ես հաստատ չեմ ուզում մահանալ այդ միլիարդներով, բայց որպես «սրիկա, վախկոտ ու աննշան մարդ», ինչպես ռուս օլիգարխների 90%-ը։ Վախկոտնե՛ր, մի կյանք ունեք, և այն պետք է ապրեք որպես մարդ։ Ես երկրից դուրս եմ հանում TINKOFF և LA DATCHA ապրանքանիշերը: Դրանք պատկանում են իմ ընտանիքին, ես չեմ ուզում դրանք «ապականել» ռուս զինվորների և Ուկրաինայի բնակիչների արյունով։ Ուկրաինան կհաղթի, քանի որ բարին միշտ հաղթում է չարին, մեզ դա սովորեցրել են դպրոցում»,- հայտարարել է Օլեգ Տինկովը։

Ապրիլի կեսերին Tinkoff Bank-ի հիմնադիրը Ուկրաինայի դեմ պատերազմն անվանել էր խելագարություն ու կոշտ արտահայտվել ռուսական բանակի մասին։

Այս շաբաթ New York Times-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ Instagram-ում հակապատերազմական գրառման հաջորդ օրը ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաները կապվել են բանկի ղեկավարության հետ և սպառնացել պետականացնել այն, եթե նրանք չխզեն հարաբերությունները Տինկովի հետ:

Տաթև Ֆռանգյան