Սևան-Երևան մայրուղու տարածքից բերման է ենթարկվել 8 քաղաքացի
Հասարակություն
03.05.2022 | 14:12Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները որոշ ժամանակ փակել էին նաև Սևան-Երևան մայրուղին։ Դեպքի վայրից բերման է ենթարկվել 8 քաղաքացի՝ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Երեկ մոտ 250 անձ բերման է ենթարկվել մայրաքաղաքի փողոցներից։
Ռոզա Վարդանյան