Բռնությունը կոչեր, ատելության խոսք է հնչում՝ ազգայնական թեզերով չառաջնորդվողների նկատմամբ․ իրավապահները պետք է քննեն․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Ընդդիմության փողոցային հավաքները խաղաղ չեն անցնում, մինչդեռ խաղաղ հավաքների իրավունքը սահմանում է, որից, իբր, օգտվում են այս անձինք, որ դրանք պետք է լինեն խաղաղ։ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնարարքի փաստը ցույց է տալիս, որ այդ հավաքներն անցել են բռնությամբ՝ ցուցարարներից մի քանիսը եղել են հրահանգողներ և բռնություն կիրառողներ, հարձակվել և ֆիզիկական հաշվեհարդար են տեսել»,- Factor TV-ի հարցազրույցում այսպիսի գնահատական է հնչեցնում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ում ղեկավարած կառույցը, ի դեպ, պաշտպանում է Արմեն Մարտիրոսյանի շահերը։

Իրավապաշտպանն ընդգծում է հատկապես այն փաստը, որ բռնարարքի բուն պատճառն Արմեն Մարտիրոսյանի հայտնած տեսակետներն են հարևան երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

Ըստ Հակոբյանի՝ առավել մտահոգիչ է այն փաստը, որ բռնարարքը ոչ միայն ընդդիմադիր շրջանակները չեն դատապարտում, այլ հակառակը՝ պաշպանում և խրախուսում են․ «Ոչ միայն մեղքերը քավելու շրջանակում տեքստեր ու արտահայտություններ չես լսում իրենցից, այլ դեռ մի բան էլ ավելի են սրում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան