Իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը՝ հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջից․ Հովհաննես Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«5165 շարժում» կուսակցությունը, որի շարքերում է նաև Հովհաննես Ղազարյանը, այս օրերին ակցիաներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերից է։ Factor TV-ի հարցազրույցում նա հիմնավորեց՝ ինչո՞ւ են իշխանությանը ներկայացրել այսպիսի պահանջ․ «Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, հատել է բոլոր այն «կարմիր գծերը», որոնք մեր 30-ամյա պետականության վերականգնման պատմության ընթացքում գծել ենք, պաշտպանում ենք և դրանից այն կողմ անցնել պատրաստ չենք, որովհետև պաշտպանում ենք մեր պետական և ազգային շահը»։

Ընդդիմադիր գործիչն անգամ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում՝ որոնք են ՀՀ-ի պետական և ազգային շահերը, և ունակ չէ դրանք պաշտպանել։

«Ի՞նչը հանդիսացավ փողոց դուրս գալու և ուժգին պայքար սկսելու առիթը․ դա իր ելույթն էր Ազգային ժողովում, որտեղ խոսում էր նշաձողն իջեցնելու մասին և ասում, որ պլաններում կա՝ հասնել արագ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Այս իրավիճակում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելը, երբ հայկական կողմն է հայտնում դրա մասին, այն էլ՝ նման ձևակերպմամբ, նշանակում է, որ մենք հրաժարվում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջից և պատրաստակամ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ դիտարկել Արցախը»,- ասում է «5165 շարժում» կուսակցության հիմնադիր-անդամ Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով այդպիսի զարգացման անթույլատրելիությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան