Ալիևը հայտարարել է, թե որ թվականների քարտեզներով է Բաքուն նախընտրում Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիա իրականացնել

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը խոսել է քարտեզներից, որոնք, ըստ նրա, պետք է օգտագործվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ սահմանազատում իրականացնելիս պետք է հաշվի առնել պատմական քարտեզները և, իհարկե, հնարավոր քարտեզներ Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո:

Ալիևը, ինչպես միշտ, դիմել է պատմական փաստերի կեղծարարության՝ մի շարք անհեթեթ «պատմական փաստեր» ներկայացնելով։

«Մենք չենք կարող մեր ուշադրությունը սևեռել միայն մեկ քարտեզի վրա։ 1918 թվականից սկսծ եղել են տարբեր քարտեզներ, որտեղ նշված է, որ Հայաստանը Ադրբեջանի մասն է։ Նմանապես, մինչև 1920 թվականի նոյեմբերը Զանգեզուրը գտնվում էր Ադրբեջանի կազմում։ Հայ-իրանական ներկա սահմանին բնակվել են ադրբեջանցիներ, և այդ տարածքը որևէ կապ չի ունեցել հայ ժողովրդի հետ։ 1920 թվականի նոյեմբերին Զանգեզուրը Հայաստանին հանձնելը խորհրդային կառավարության որոշումն էր։ Բայց Հայաստան տեղափոխման ժամանակ այն ոչ թե 42 կիլոմետր էր, այլ ավելի նեղ։ Իսկ հետո հայերը տարբեր մեթոդներով լայնացրին տվյալ հատվածը՝ Իրանի հետ միակ սահմանը»,- ասել է Ալիևը՝ շարունակելով Հայատանին տարածքային պահանջներ ներկայացնել։

«Դրա համար մեր դիրքորոշումն է այն է, որ մենք հիմք ենք ընդունելու, օրինակ, բոլոր քարտեզները 1918 թվականից մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը։ Բայց դա, իհարկե, կլինի համատեղ աշխատանքային խմբի քննարկումների մաս»,- ասել է Ալիևը։

Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Երևանը 1918 թվականին եղել է Հայաստանի առաջին Հանրապետության մայրաքաղաքը, որտեղ ի դեպ, Ադրբեջանն ունեցել է դիվանագիտական ներկայացուցչություն։

Էմմա Չոբանյան