ՍԴ-Ն սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը, որի իրավաչափությունն ընդդիմադիր խմբակցությունները վիճարկում էին Բարձր դատարանում։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՍԴ ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք՝ ի սկզբանե դատաքննությունը նախատեսված էր գրավոր ընթացակարգով, այսինքն` հարցի քննարկումն իրականցվելու էր դռնփակ: Սակայն տարեսկզբին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել անցնել բանավոր ընթացակարգի, ուստի հունվարի 25-ին նախատեսված առաջին նիստը հետաձգվել էր՝ կողմերի թերի պատրաստվածության հիմքով․ պատասխանող կողմը՝ Ազգային ժողովի ներկայացուցիչը ՍԴ դիմում էր ներկայացրել նիստը հետաձգելու մասին, նշելով, որ բանավոր ընթացակարգն իրենից առավել մեծածավալ աշխատանք է նախատեսում, ինչը կատարելու խնդիր ունեն։ Միջնորդությունը բավարարվել էր և հերթական նիստը նշանակվել ապրիլի 5-ին։

Թե որն է եղել պատճառը կամ ում առաջարկությամբ է ՍԴ-ն կրկին որոշել դռնփակ գրավոր ընթացակարգի անցնել, Բարձր դատարանը չի մեկնաբանում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելը հակասահմանադրական է: Ընդդիմադիրները որպես պատճառաբանություն նշում էին այն, որ իրենց առաջադրած թեկնածուները կալանավայրում են, ինչն անհավասար պայմաններ է ստեղծել:

 

Ռոզա Վարդանյան