Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան, Կասպից ծովի հարցերով աշխատանքային խմբում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Պետրակովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպումից առաջ երկկողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Պետրակովի և Ադրբեջանի նախագահի սահմանային և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի գլխավորած պատվիրակության միջև։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի կատարման, Կասպիյան հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման, մերձկասպյան երկրների միջև այս ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի շուրջ։

Բայրամովի հետ հանդիպամնը քննարկվել են կասպյան հիմնախնդրի շուրջ համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան ու տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը։

Էմմա Չոբանյան