ԱՆ-ն՝ ՔԿՀ-ներում տեսակցություններին և հանձնուքներին վերաբերող սահմանափակումների վերացման մասին

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 28-ին, Կառավարության նիստում որոշում է կայացվել վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները:

Որոշումը կայացվել է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները:

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ ռապիդ հետազոտություն իրականացնելու պարտադիր պահանջի:

Մայիսի 1-ից կգործի նաև հանձնուքների ստացման ընդհանուր կարգը՝ վերացնելով շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի ստացման սահմանափակումը:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում, հանձնուքներ բերելիս զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերն՝ այդպիսով նպաստելով քրեակատարողական հիմնարկներում անվտանգ միջավայրի ապահովմանը: