«Մա՛մ, հանգիստ գնա՞մ դասի, թե՞ կարող ա պապային բաց թողնեն»․ երեխաները վախենում են կալանավորված հորից

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկված կինը իր և իր ծնողների դեմ բռնության գործով դատական նիստին գալուց առաջ SMS հաղորդագրություն է ստացել անչափահաս դստերից «Մամ, հանգիստ գնա՞մ դասի, թե՞ կարող ա պապային բաց թողնեն»։ ԻԱ-ի խոսքով՝ երեխաները գիտեն, որ նիստի ընթացքում քննարկվելու է նախկին ամուսնուն կալանքից արձակելու վերաբերյալ միջնորդությունը և անհանգստացած են, որ հայրը կարող է ազատության մեջ հայտնվել։ «Էրեխեքը վախենում են իրենից, չեն ուզում բացարձակ ոչ մի շփում իր հետ»,-Factor.am-ին ասաց մայրը։ 

Ապրիլի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ցուցմունք տվեց գործով ամբաստանյալը և պատմեց տեղի ունեցած հանցագործությունների ընթացքի վերաբերյալ իր տարբերակը։ Կնոջ հորը ծեծելու դրվագի վերաբերյալ ՎԱ-ն նշեց, որ վիճակաբության պատճառը եղել է կնոջ՝ ամուսնալուծվելու ցանկությունը։ Ամուսինը աշխատանքից վերադառնալուց նկատել է, որ կինը իրերը հավաքել և երեխաների հետ հեռացել է տնից, գնացել է աներոջ հետ պարզաբանելու իրավիճակը։ Ամբաստանյալը նշեց, որ աներոջ տուն այցելելիս օղի է տարել, սակայն նշեց, թե չի խմել։ 

Նրա խոսքով՝ կնոջ հայրը կացինով իր գլխին է հարվածել երեք անգամ, որից հետո ինքը կարողացել է խլել նրա ձեռքից կացինը, նետել մի կողմ և ծեծել տարեց տղամարդուն ձեռքերով և ոտքերով։ «Աստծով եմ երդվում՝ չեմ հասկացել, թե ոնց եմ կացինը վերցրել ձեռքից, բնազդով եմ վերցրել ու շպրտել։ Լավ ծեծել եմ, ես սպորտսմեն տղա եմ»,- վստահեցնում է ամբաստանյալը։ Ցուցմունքի ընթացքում նա բազմիցս էր հիշատակում աստծուն, երբեմն խաչակնքվում էր, երբեմն խոսքը ընդմիջում էր «Վա՜խ, Աստված ջան, ինձ ների իմ մեղքերի համար» արտահայտություններով։

Ծեծված աներոջը ամբաստանյալը թողել է տան հատակին, քանի որ իր խոսքով՝ ցանկալի չէր նրան տեղաշարժելը, հավանաբար կոտրվածքներ է ունեցել։ Ամբաստանյալը նշեց, որ ինքը փորձել է օգնություն ցուցաբերել ծեծվածին, սակայն Շտապ օգնություն չի զանգել, փոխարենը զրուցել է աներոջ հետ, ապա պառկել է քնելու, քանի որ երկար ճանապարհից էր եկել։ Ավելի ուշ, երբ տուն է եկել զոքանչը և վիճաբանել է փեսայի հետ, ՎԱ-ն նրան էլ է մի քանի անգամ հարվածել։ «Չեմ ծեծել, հարվածել եմ այտին, թևերին, Աստված վկա՝ զղջում եմ դրա համար»,- ասաց ամբաստանյալը։ Նրա խոսքով՝ ինքը զոքանչին նախկինում մոր պես է վերաբերվել, լավ հարաբերություններ են ունեցել «Իմ մայրը մահացած է, ես զոքանչիս հաճախ որպես մայր եմ դիմել։ Իրենք վատ ժողովուրդ չեն, էս դատերի ընթացքում դարձան վատը»։ 

ՎԱ-ի խոսքը՝ դեպքից մոտ մեկ շաբաթ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, խոստովանել արարքը։ Սույն քրեական գործով նա կալանավորվել է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատվել է և մոտ մեկ ամիս անց կրկին բռնություն է կիրառել կնոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Դեպքի օրը ՎԱ-ն այցելել է կնոջ քեռու տուն, նրան ուղեկցել է մի կին, ով ինքն է դռան զանգը սեղմել, քանի որ գիտեր՝ իրեն  տեսնելով դուռը չեն բացի։ Բացելուց հետո կինը հեռացել է, իսկ ՎԱ-ն մտել է ներս և հայտարարել է, որ եկել է իր երեխաներին տեսնելու։ Ապա դարձյալ վեճ է եղել և իր խոսքով՝ կնոջ քեռին դանակը ձեռքին հարձակվել է իր վրա, որից նա խլել է դանակը և ծեծել իր վրա հարձակվողներին։ Կինը բոլորովին այլ տարբերակ է ներկայացնում նա Factor.am-ին ասաց, որ իրականում ՎԱ-ն իր հետ է դանակը բերել և դրանով հարվածել է նախ իրեն, ապա և իր մորը։ ՎԱ-ն նաև ծեծել է կնոջ՝ տեսողություն կորցրած քեռուն։ Ամբաստանյալը մեղադրող դատախազների հարցերին պատասխանելիս ի վերջո ընդունեց, որ դանակով հարվածել է կնոջը և զոքանչին։ «Դե եթե դանակը իմ ձեռն ա եղել, ուրեմն ես եմ խփել»,- ասաց նա։ 

Ամբաստանյալը  դեռ նախորդ նիստին միջնորդել էր փոխել իր խափանման միջոցը և ազատել իրեն կալանքից, քանի որ առողջական խնդիրներ են առաջացել և նա բուժման կարիք ունի։ Մեղադրող դատախազը ևս մեկ անգամ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ամբաստանյալի ցուցմունքից ակնհայտ դարձավ, որ դեռևս առկա է ատելություն նախկին կնոջ ընտանիքի նկատմամբ, և ազատ արձակվելու դեպքում ՎԱ-ն կարող է կրկին հանցագործություն կատարել։ 

Ցուցմունքի ընթացքում ամբաստանյալը հաճախ կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում, քննարկում էր նրա արտաքին տեքսը և այնպիսի հարցեր, որոնք գործին չեն վերաբերում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը երբեմն-երբեմն նկատողություններ էր անում, հատկապես երբ տուժողի ներկայացուցիչ փաստաբանն էր պահանջում հարգալից վերաբերմունք դատավարության կողմերի նկատմամբ։ 

Դատավորը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը և կողմերին խնդրեց պատրաստվել ճառերով հանդես գալուն, որը տեղի կունենա հաջորդ դատական նիստին՝ մայիսի  6-ին՝ 17։30-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի 

Ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ Factor.am-ի մյուս հրապարակումները կարդացեք հետևյալ հղումներով՝

Կնոջը ինքնասպանության փորձի հասցրած ամուսինը չի ներկայանում դատարան

5 երեխաների մայրը դարձյալ զրկվեց օրվա աշխատավարձից՝ դատարան ներկայանալու պատճառով

«Ես չեմ ամաչում, բռնարարը պետք է ամաչի» ամուսինը հարկադրաբար խուզել է կնոջ գլուխը

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց