Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են շահագրգիռ մի շարք գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նիստի օրակարգն ընդգրկել է զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների ամփոփումը։ Ներկայացվել և հաստատվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի գործունեության կարգը:

Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերն, ընդգծել է վերջիններիս սոցիալական ներառման ապահովման կարևորությունը։

«Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում նախարարությունը կարևորում է Երևանում և մարզերում անկախ կյանքի կենտրոնների ստեղծումը։ Միաժամանակ, տարբեր հիմնադրամների և կազմակերպությունների հետ ստորագրված փոխհամագործակցության հուշագրերը նպատակ ունեն նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը»,- նշել է նախարարի տեղակալը։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի առաջին եռամսյակում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։