300 հազար դոլարանոց մեքենաներով ցույցի են գնում՝ տասնյակ թիկնապահներով․ ձե՞ռք եք առնում էս ժողովրդին․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ․

-Դաշնակցության և Հանրապետական կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ երեկ բռնության է ենթարկվել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նա պատմել է, որ իրեն տեսնելով՝ ամբոխից սկսել են հայհոյել և շշեր շպրտել. «Ոստիկանների հրահանգին հետևելով՝ սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա»: Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս բացատրել այս միջադեպը:

-Վերջին օրերի ընթացքում, երբ ընդդիմությունը քաղաքական ակցիաներ է անում, սա ընդդիմադիրների կողմից 3-րդ բռնության դեպքն է արձանագրվում: Ես դատապարտում եմ բռնությունը, այդ դեպքերը համապատասխան քննության պիտի առնվեն և մեղավորները պետք է պատժվեն… Սա խայտառակություն է: Եվ նաև հենց սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ իրավունք չունի որևէ քաղաքական ուժ առանց գաղափարի դուրս գալ փողոց:

-Սա քաղաքակրթական խնդիր է, որ եթե հանրահավաք է, ես անցնում եմ փողոցով, ինձ հոշոտում են այն պատճառով, որ ես ունեմ այլ կարծիք, այլ տեսակետ: Ի՞նչ լուծում կարող եք առաջարկել:

-Դուք չեք կարող մի այդպիսի դեպք նշել, որ կատարված լինի մեզ հարող ուժերի, մեզ հետ առնչվող անձանց կողմից, սա մեր գործելաոճը չէ, սա մեր ընդդիմադիրների գործելաոճն է, որը հիմա ցայտուն կերպով արտահայտում են: Խմբով մարդու վրա հարձակվելն ու վիրավորելը ամենահեշտ բանն է, այստեղ գնահատականը պետք է լինի իրավական, իհարկե ,պետք է լինի նաև քաղաքական գնահատական, սա խայտառակություն է: Այդ քայլով ակցիա իրականացնող ուժերն ավելի են մոտեցնում իրենց քաղաքական վախճանը: Նրանք խորհրդարանում արդեն անելիք չունեն և տեղափոխվել են փողոց ու անում են ամեն ինչ, որ իրենց քաղաքական վախճանը մոտենա: Ակցիայի կազմակերպիչների կողմից որևէ դատապարտող հայտարարություն չեմ լսել բռնության դեպքերի վերաբերյալ: Կարող ենք եզրակացնել, որ դա կազմակերպված է իրականացվել, այսինքն՝ նրանք այլախոհներին փորձում են, մեղմ ասած, կաշկանդել:

-Պարոն Հակոբյան, ոստիկանության հասցեին ևս պետք է քննադատություն հնչեցնել, քանի որ ոստիկանության աչքի առաջ է քաղաքացին բռնության ենթարկվել:

-Այստեղ կոնկրետ անգործության դրվագ կա, ծառայողական քննություն պետք է իրականացնել, մենք լսել ենք մի կողմին, պետք է լսել ոստիկաներին ևս: Եթե ոստիկաններն անգործություն են ցուցաբերել, որի հետևանքով քաղաքացի է տուժել, պետք է քրեաիրավական գնահատականի արժանացնել:

-Այստեղ գալիս ենք համակարգային և արմատական ռեֆորմների հարցին, որը ոստիկանությում չենք տեսնում, ինչո՞ւ զտելու մաքրելու գործընթաց տեղի չի ունենում:

-Ոստիկանությունում ռեֆորմենրը մեկնարկել են դեռևս երկու-երեք տարի առաջ, և դրա արդյունքում ունենք Պարեկային ծառայություն… Բայց, այո, բարեփոխումներն ավարտված չեն: Համակարգը, այո, պետք է մաքրել, բայց չպետք է մոռանալ, որ այնտեղ աշխատում են նաև նվիրյալ մարդիկ, շատ զգույշ պետք է լինենք:

-Ե՛վ այս դեպքը, և՛ վարչապետին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքը ցույց են տալիս, որ իսկապես այս կառույցներում վերափոխումների կարիք կա: Առաջիկա հարցուպատասխանի ժամանակ պատրաստվո՞ւմ եք բարեփոխումների հարցը բարձրացնել կառավարության առաջ, քանի որ սրանք ահազանգեր են:

-Դուք լիովին իրավացի եք, բարեփոխումները պետք է արագացնենք, բոլոր հարցերի պատասխանները մեր քաղաքացիները պետք է ստանան: Տեղի ունեցած վթարի կապակցությամբ ցավակցում եմ զոհված կնոջ ընտանիքի անդամներին և հարազատներին: Բայց նաև ուզում եմ նշել, որ ընդդիմադիր որոշ գործիչներ դժբախտ պատահարի արդյունքում տեղի ունեցած այդ ողբերգությունը իրենց համար քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց են դարձրել:

-Այդ միջադեպը վարչապետի հրաժարականը պահանջելու ևս մեկ առիթ դարձավ… Իշխանությունը մտածո՞ւմ է նման պահանջների շուրջ:

-«Պոպլովոկի» զուգարանում «պրիվետ Ռոբ» ասելու համար մարդուն կյանքից զրկած մարդու թիմակիցները դժբախտ պատահարի արդյունքում զոհված կնոջ մասին խոսելիս դա կապում են վարչապետի հրաժարականի և իրենց քաղաքական ակցիայի հետ: Դա իրենց պատկերացումն է: Նրանք ոչնչի առաջ չեն կանգնելու, փորձում են խաբել՝ ասելով, թե մտածում են ժողովրդի մասին, բա 30 տարի ի՞նչ էին անում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան