Ադրբեջանը հայկական Շուշիում միջազգային համաժողով է անցկացնում տարբեր երկրներից փորձագետների մասնակցությամբ

Լուրեր

14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն Արցախի գրավյալ Շուշիում հերթական քարոզչական միջոցառումն են անցկացնում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շուշիում անցկացվում է «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովը։

Նշվում է, որ այն կազմակերպել են Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը և ADA համալսարանը։ Ֆորումին մասնակցում են շուրջ 50 արտասահմանյան վերլուծական կենտրոնների փորձագետներ, հետազոտողներ և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ ավելի քան 20 երկրից։ Ըստ լրատվամիջոցների՝ ժամանել են փորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Թուրքիայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։

Մասնակիցները նախ ինքնաթիռով ժամանել են Վարանդա, այնուհետև ուղևորվել Շուշի։

Պանելային քննարկումների շրջանակում մասնակիցներն անդրադարձել են Արցախի գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Շուշիում, ենթակառուցվածքների վերականգնման հարցին։ Քննարկման թեմաների թվում են նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը և հետկոնֆլիկտային տարածաշրջանային համագործակցության հնարավորության հարցերը։

Էմմա Չոբանյան