Ատեստավորում չանցած ուսուցիչը X պահի դպրոցում չի աշխատի. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Կրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են: Կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, վերաբերում է կրթության ոլորտին: Դրա համար կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Լրջագույն խնդիր ունենք, դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն:

Եկեք առերեսվենք այդ խնդրի հետ: Բազմաշերտ խնդիրներից մեզ համար եղել են ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը: Հանրակրթության ոլորտում կան ուսուցիչներ, որ ստանում են ամիսը 30 հազար դրամ աշխատավարձ, սա լրջագույն, համակարգային խնդիր է: Աշխատավարձի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ կամավոր ատեստավորմանը մասնակցած նույն ուսուցիչները կարող են կրկին մասնակցել ատեստավորմանը:

«Այս տարի նա կարող է նորից հայտ ներկայացնել և ատեստավորմանը մասնակցել, ավելի բարձր միավոր ստանալու դեպքում նրա աշխատավարձը համապատասխանաբար բարձր կլինի: Ուսուցիչներին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ այս հնարավորությունը տալու ենք, բայց որևէ պահի ատեստավորում անցած ուսուցիչն ուղղակի չի աշխատելու: Ուզում եմ, որ բոլորն արձանագրեն այս ուղերձը: Կառավարությունը կամ նախարարությունը չի որոշելու՝ տվյալ ուսուցիչն աշխատում է  դպրոցում, թե չի աշխատում: Տվյալ ուսուցիչն ինքն է որոշելու՝ աշխատո՞ւմ է դպրոցում, թե՞ ոչ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: