ԼՂ հակամարտության սրումն ու խաղաղության ուղու որոնումը՝ Ուկրաինայում պատերազմի ստվերում․ Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ստվերում հայաբնակ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ռազմական գործողությունների սրումը, ներառյալ՝ մարտի վերջին Ադրբեջանի կողմից էթնիկ հայկական գյուղի գրավումը, առաջացրել են ինչպես հակամարտության վերսկսման վախ, այնպես էլ խաղաղ բանակցությունների հույսեր: Այս մասին ասված է Միջազգային ճգնաժամային խմբի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տարածած զեկույցում։

Դրա համաձայն՝ եթե հակամարտությունը սրվի, մարտերի աճը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ հարաբերությունների փորձնական կարգավորման և, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում: Ուկրաինայում պատերազմը կարող է շեղել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ մյուս պետություններին, որոնց ներգրավվածությունն անհրաժեշտ կլինի՝ բանակցությունները հեշտացնելու և կայուն լուծում գտնելու համար։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները պետք է շարունակեն ազգային և տեղական բանակցությունները տնտեսական և այլ հարցերի շուրջ, որտեղ կարող են լինել ընդհանուր եզրեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ), Եվրամիությունը և Թուրքիան պետք է օգնեն այս երկխոսությունների շարունակմանը։

Զեկույցում շեշտվում է, որ թեև վերջին ամիսների ընթացքում ընդհատվող բախումներ են գրանցվել, սակայն վերջին շաբաթների ընթացքում բռնության աճն ավելին է, քան երբևէ երկրորդ պատերազմի ավարտից հետո: Եթե նույնիսկ Բաքուն և Երևանը սկսեն շարժվել կարգավորման ուղղությամբ, այն ժամանակ կպահանջի: Միևնույն ժամանակ, առաջընթացի ճանապարհը կարող է լինել շարունակելը ընդհանուր եզրեր փնտրել այնտեղ, որտեղ դա, ամենայն հավանականությամբ, կարելի է գտնել, ինչպես, օրինակ, ընդհանուր տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, և սկսել անդրադառնալ կարգավիճակի և այլ քաղաքական խնդիրներին, քանի դեռ այդ բացերը հայտնվում են: Այս մոտեցումը կարող է օգնել կողմերի համար տարածք ստեղծել լարվածությունը թուլացնելու և տնտեսական ներգրավվածությունը շարունակելու համար:

Բանակցությունները կարող են շարունակվել տարբեր ձևաչափերով, հատկապես, եթե կողմերն ազդանշան ուղարկեն, որ որևէ ձևաչափ չի խաթարում մյուսի գործունեությանը։ Ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից երկու օր անց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրեց ԱՄՆ-ին և Ֆրանսիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Ռուսաստանին մի կողմ թողնելու փորձի մեջ։ Բայց և՛ Բաքուն, և՛ Երևանը ջանքեր գործադրեցին, կապ հաստատեցին Մոսկվայի հետ՝ փորձելով հարթել իրավիճակը, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ը հրապարակայնորեն կրկնեցին իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Փարիզը և Վաշինգտոնը նաև իրենց համանախագահներին ուղարկել են Երևան և Բաքու՝ հանդիպումների։

Զեկույցում նշվում է, որ իրականում տարբեր ձևաչափերը կարող են ամրապնդել միմյանց: ԵԱՀԿ Մինսկի խումբը թույլ է տալիս քննարկումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, իսկ ԵՄ-ի կողմից անցկացվող քննարկումները դյուրացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման վերաբերյալ բանակցությունները: Ռուսաստանը պետք է բաց մնա այս բոլորի համար։

Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ համագործակցությունն այժմ դժվար է Փարիզի և Վաշինգտոնի համար: Ուկրաինայի պատերազմը ստիպել է արևմտյան երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, հետևողական քաղաքականություն սկսել՝ Ռուսաստանին մեկուսացնելու և պատժելու համար, ինչպես նաև զսպելու նրան Ուկրաինայում հետագա էսկալացիայից:

Թեև Ռուսաստանի և արևմտյան պետությունների շահերն ամբողջությամբ չեն համընկնում, սակայն նրանք կիսում են նոր պատերազմը կանխելու նպատակը, ասվում է զեկույցում:

Տաթև Ֆռանգյան