ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Պանելային քննարկման մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել խաղաղության ու անվտանգության պահպանմանը, բազմակողմ դիվանագիտության համակարգին, դրա առավելություններին և մարտահրավերներին։

Իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով դրանց դերը կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս համատեքստում շեշտվել է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ապացուցել է իր հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին:

ՀՀ ԱԳ նախարարը ցավով է արձանագրել, որ ՄԱԿ-ի գոյության յոթ տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես եղավ բազմաթիվ պատերազմների և աղետների, որոնք բազմակողմ դիվանագիտության համակարգին չհաջողվեց կանխել։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում՝ սկսած COVID-19 համավարակից և կլիմայի փոփոխությունից մինչև ռազմական բախումներ, կենսական կարևորություն է ստանում բազմակողմանիության՝ որպես երկխոսության հարթակի պահպանումը։ Այս առումով ընդգծվել է նշված բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։

Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ որպես բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մեկ այլ լուրջ մարտահրավեր։

«Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները»,- իր խոսքում ասել է Արարատ Միրզոյանը։

Տեղեկանք․ «Ռայսինայի երկխոսությունը» (“Raisina Dialogue”) Հնդկաստանի առաջատար համաժողովն է՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերաբերյալ, որը նվիրված է համաշխարհային հանրության առջև ծառացած ամենաբարդ մարտահրավերներին լուծումներ փնտրելուն: Յուրաքանչյուր տարի քաղաքական, գործարար շրջանակների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության առաջնորդները համախմբվում են Նյու Դելիում՝ քննարկելու իրավիճակն աշխարհում և ուսումնասիրելու արդիական հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները: